Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Վարչապետական իշաոտնուկ

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շաբաթներին ձեւավորվող պատկերն առավել քան խորհրդանշական է. այն հիշեցնում է մի վիճակ, երբ պետության ճակատագիրը, անվտանգությունն ու ապագան երկրորդ պլան են մղվում, իսկ առաջին պլանում հայտնվում է միայն մեկ հարց՝ ո՞վ է նստելու վարչապետի աթոռին: Տպավորությունն այնպիսին է, որ այդ աթոռի շուրջ քաղաքական ուժերը սկսել են այնպիսի մրցավազք, կարծես, վերջում դրա տեղը իշաոտնուկ են դնելու, որպեսզի բոլորը միասին նստեն ու իրենց հաղթանակի մասին հայտարարեն։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հասարակության զգալի հատվածը վաղուց արդեն եզրակացրել է, որ ներկայիս իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, ոչ թե պետական կառավարում է իրականացնում, այլ` քաղաքական օկուպացիա: Սակայն պարադոքսն այն է, որ այդ նույն համոզումն ունեցող բազմաթիվ ուժեր, փոխանակ համակարգային պայքար կազմակերպելու իշխանության դեմ, շտապում են մասնակցել հերթական ընտրական գործընթացին՝ կարծես վստահ լինելով, որ հենց իրենց հերթն է հասել` վարչապետ դառնալու:

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ։ Մի կողմից իշխանությունը փորձում է պահպանել իր դիրքերը տեղեկատվական եւ վարչական ռեսուրսների օգնությամբ։ Մյուս կողմից ընդդիմադիր դաշտը շարունակում է մնալ երազանքների գրկում, որտեղ յուրաքանչյուր ուժ ավելի շատ մտածում է սեփական քաղաքական ապագայի մասին, քան ընդհանուր ռազմավարության։

Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը. արդյոք այս ամենը քաղաքական պայքա՞ր է, թե պարզապես մրցույթ վարչապետական իշաոտնուկի շուրջ։ Մինչդեռ եթե քաղաքական ուժերը շարունակեն նույն տրամաբանությամբ շարժվել, ապա վտանգ կա, որ առաջիկա ընտրությունները կրկին կվերածվեն ոչ թե իշխանափոխության հնարավորության, այլ հերթական քաղաքական ներկայացման, որտեղ դերասանները փոխվում են, բայց բեմադրությունը մնում է նույնը։

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՆԴՐՈՄԸ

Հայկական քաղաքական դաշտում արդեն վաղուց ձեւավորվել է ուշագրավ երեւույթ՝ «ֆեյսբուքյան կուսակցությունների» ինստիտուտը։ Ժամանակին օրինակ կար ՔՈ կուսակցություն անունով մի քաղաքական ուժ։ Սոցիալական ցանցերում այնպիսի աղմուկ էին բարձրացնում, կարծես, հենց իրենք էին լինելու հաջորդ իշխանությունը։ Օրը հասավ ընտրություններին, եւ պարզվեց, որ իրականությունն ու ֆեյսբուքյան իրականությունը նույն բանը չեն։ Ընտրությունների արդյունքով նրանք ստացան՝ մոտ 0,6 տոկոս։ Եվ այդքանով նրանց քաղաքական պատմությունն ավարտվեց։ Արդյունքում այդ մեծ քաղաքական ծրագրերից մնաց ընդամենը մեկ փոքրիկ սրճարան` ըստ լավատեղյակ աղբյուրների:

Այսօր նույն ճանապարհով գնում են մի շարք նորաստեղծ խմբեր, որոնք ամբողջությամբ գոյություն ունեն միայն սոցցանցերում։ Ֆեյսբուքում ակտիվ են, լայքեր են հավաքում, մեկնաբանություններ են գրում, սակայն իրական հասարակության մեջ անգամ իրենց հարազատները հաճախ չգիտեն, որ այդպիսի կուսակցություն գոյություն ունի։

Այդ պատճառով էլ շատերի համար արդեն ակնհայտ է, որ նման ուժերին լուրջ ընդունելը նույնն է, ինչ քաղաքական դաշտը վերածել ինտերնետային ֆորումի։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆ «ՈՉ»-Ը ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻՆ

Այս ֆեյքային ուժերից տարանջատվելու ու պառակտված ուժերին միավորելու գործում, թերեւս բնական է, որ ակնկալիքներն առաջին հերթին խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդից էր՝ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Եվ ահա նա տվեց գլխավոր հարցերի պատասխանը՝ իր մասնակցությամբ փոդքաստի ժամանակ, որտեղ նա զրուցում էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Ագնեսա Խամոյանի հետ։

Մեկ ժամից ավելի տեւած այդ զրույցից կարելի էր առանձնացնել մեկ հիմնական եզրակացություն. Քոչարյանը փաստացի մերժեց միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելու օրակարգը։ Նա նաեւ շրջանցեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությանը՝ իմպիչմենտի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը կուլմինացիային հասցնելու հետ կապված:

Քոչարյանը, սակայն, անդրադարձավ մեկ այլ կարեւոր թեմայի՝ առաջնորդի պատասխանատվությանը։ Նրա խոսքով՝ եթե մարդն իրեն առաջնորդ է համարում, պետք է պատրաստ լինի պատասխանատվություն կրել իր հայտարարությունների եւ գործողությունների համար։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում. երբ ընտրություններից առաջ հայտարարվում էր, որ եթե հաղթանակ չլինի՝ ժողովուրդը դուրս է գալու փողոց եւ պաշտպանելու է իր ձայները, այդ խոստման պատասխանատվությունը ո՞ւմ վրա էր դրված։ Եվ արդյոք այդ խոստումը իրականում կատարվե՞ց: Ահա այսպիսին է պատկերը 2021-ից մինչեւ այսօր, եւ հիմա ինչի՞ վրա է հույս դրել Քոչարյանը: Լավ տիրապետելով սոցհարցումների իրական արդյունքներին եւ իմանալով, որ Փաշինյանի վարկանիշի անկումը ամենեւին չի բարձրացրել ընդդիմության վարկանիշը, ինչո՞ւ է վճռականորեն դեմ ընդդիմության միավորմանը կամ իմպիչմենտի տարբերակով օր առաջ Փաշինյանին իշխանությունից զրկելուն:

ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳԵՆՏՈՒՐԱՆ ԲՈՐԲՈՔՎԵԼ Է ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Վերջին օրերի ամենաքննարկվող հայտարարություններից մեկը արեց Արցախի նախկին անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանում ստեղծված լարված պայմաններում ընտրություններ անցկացնելու գաղափարն առնվազն տարօրինակ է։

Բալասանյանը ընդգծեց, որ միջազգային եւ քաղաքական իրավիճակը չափազանց ծանր է, եւ նույնիսկ կարելի է այն բնութագրել որպես «կատաստրոֆիկ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները խոսում են խաղաղության ինչ-որ փաստաթղթի մասին, սակայն իրականում նման փաստաթուղթ չկա նույնիսկ հուշագրի մակարդակով։

Գեներալը նաեւ նշեց, որ ապագայում աշխարհաքաղաքական քարտեզը կարող է փոփոխվել, եւ այն երկրները, որոնք արագ կգտնեն իրենց տեղը նոր ձեւավորվող համակարգում, ավելի հեշտ կհաղթահարեն առաջացած մարտահրավերները։ Նա կարեւորեց նաեւ Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ եւ չբացառեց, որ ապագայում կարող է ձեւավորվել մի նոր միավորող դաշինք, որը ինչ-որ չափով կհիշեցնի նախկին խորհրդային տարածքի ինտեգրացիոն ձեւաչափերը։ «Մենք պիտի լինենք Միութենական կազմում»,- ընդգծել է նա:

Բալասանյանի այս հայտարարություններից հետո իշխանական ճամբարում սկսվեց իսկական տեղեկատվական հարձակում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ իշխանական այլ ներկայացուցիչներ սկսեցին քննադատել գեներալին՝ փորձելով ներկայացնել նրա խոսքերը որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված գաղափար։

Սակայն շատերի կարծիքով այս արձագանքը ավելի շատ հիշեցնում էր ոչ թե գաղափարական հակափաստարկ, այլ քաղաքական պաշտպանություն՝ ուղղված սեփական դիրքերը պահպանելուն։ Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ, ովքեր ամենաբարձր ձայնով խոսում են սուվերենությունից, հենց իրենց կառավարման տարիներին են հասցրել Հայաստանի ինքնիշխանությունը պատմական նվազագույն մակարդակի, իսկ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից եւ քաղաքական կախվածությունը Թուրքիայից՝ պատմական առավելագույնի։ Ու ամենաաբսուրդն այն է, որ հող ազատագրած, Հայրենիք պահած գեներալից, իրենց արեւին, փորձում են ՀՀ անկախությունը պաշտպանել նրանք, ովքեր Արցախը նվիրել են Ալիեւին, Սյունիքը վարձով են տվել Թրամփին, իսկ Երեւանում ավելի կարեւոր են դարձրել Թուրքիայի կարծիքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված