⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի

Քրեական

Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում գործող հայտնի խաղասրահներից մեկում ոմն Գալուստը և Վլեն գումարով խաղեր են կազմակերպում և տեղում թմրամիջոցներ են օգտագործում և այլ կազմակերպիչների հեռախոսներում առկա են անհրաժեշտ տեղեկությունները, իսկ թմրամիջոցը պահում են սառնարանի տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաղասրահ են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Գ․-ն, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Հ․-ն, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Վարդան Գ․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 44-ամյա Արայիկ Ս․-ն և Երևանի բնակիչ 55-ամյա Արման Ա․-ն, ովքեր նշված հասցեում զբաղվել են թղթախաղով, ինչպես նաև ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի ձեռնարկատիրական գոծունեությամբ զբաղվելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Աննա Պ․-ն, 61-ամյա Ամալյա Ղ․-ն, 29-ամյա Սյուզաննա  Կ․-ն, 36-ամյա Քնարիկ Ա․-ն, 36-ամյա Ադրինե Մ․-ն, 44-ամյա Գալուստ Պ․-ն և 39-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մեքենայից դուրս բերելու ընթացքում Արայիկ Ս․-ն և Վլադիմիր Ս․-ն իրենց մոտից նետել են 0․49 գրամ ընդհանուր քաշի թմրամիջոց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ