Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Փաստ». Ինչու Փաշինյանը պասիվացրեց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Ավելին, Փաշինյանը մասնակցում է պատարագների, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չեն զեղչում, թեպետ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե իր համար դա սկզբունքային հարց է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի այս «պաուզայի» գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական «տրամաբանությունը», այլ նաև IRI-ի՝ օրերս հրապարակած հարցումը, որի արդյունքներին փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես, 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուց։ Ընդ որում, 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58 տոկոս։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը, հոգևորականների դեմ իրավապահ «գործիքակազմի» կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս, նույնիսկ՝ ընդհակառակը։

Մեր ունեցած տեղեկություններով, սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը: Հակառակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա անցել են «տակից» գործելուն, մասնավորաբար ՀԱԵ ֆինանսական շարժերին հետևելով, «կեղտեր» գտնելով, մի խոսքով, շոշափելի «դոսյեներ» հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն Եկեղեցու վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ