Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Որոշները քարոզարշավը սկսել են ամիսներ առաջ, ինչը չի թույլատրվում եւ օրենքի խախտում է. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

— Ինչպես հայտնել եք, «Արդար խոսք» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդանական ընտրություններին: Այս չափ թեժ պայքարում ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները, քանի, որ ըստ հարցումների` մի քանի կուսակցություններ են առաջատար համարվում:

— Այո, մենք նոյեմբերի 23-ին կայացած համագումարում հայտնել ենք մեր մասնակցության մասին, ինչպես նաեւ հայտնել ենք մեր թեկնածուի անունը՝ Միհրան Մովսիսյանն է, որը Մարտական Խաչ առաջին աստիճանի ասպետ է, ինչպես նաեւ պահեստազորի գնդապետ: Միհրան Մովսիսյանի մասին շատ բան կարող եմ ասել, սակայն ինչպես կարգն է, քարոզարշավի ընթացակարգի ժամանակ կասեմ:
Ինչ վերաբերում է ընտրություններին, կասեմ, որ՝ այո, թեժ է, սակայն լինում են ընտրական խնդիրներ: Ես` որպես կուսակցության նախագահ, կարող եմ արձանագրել այն, որ քարոզարշավ, ըստ օրենքի կարգով սահմանած ժամանակահատվածում չի արվում, եւ դա ակնհայտ խախտում եմ համարում: Ինչպես նկատում ենք, որոշ կուսակցություններ քարոզարշավ սկսել են դեռ ամիսներ առաջ, ինչն անթույլատրելի է: Սակայն տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր շատ այլ ուժերի կողիմից:

— Մի շարք քաղաքական գործիչներ միավորման կոչեր են անում, սակայն ոչ ոք ոչ ոքի հետ չի միանում: Արդյոք այս կերպ են պատրաստվում ներկայիս իշխանությանը հաղթել:

— Այո, բոլորի կողմից, կարծես թե, լսում ենք նման կոչեր՝ անհատների եւ այլն, սակայն կոչ անելով հանդերձ, անգամ այդ անձինք պատրաստ չեն միանալու: Կարծես, հայտարարությունը անում են զուտ հայտարարելու համար եւ ոչ մի գործողություն չենք տեսնում: Անշուշտ, պայքարն ուժեղ է լինելու եւ ամեն բան անելու ենք հաղթանակի համար, այլապես մեր մասնակցությունն անիմաստ կլինի:

— Ձեր նախընտրական ցուցակը պատրա՞ստ է:

— Գրեթե՝ այո, քանի որ դեռեւս այն պրոցեսի մեջ է եւ որոշակի առումով կհամալրվի, որը կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն՝ այս պահին մենք այդ փուլի մեջ ենք:

— Բացառո՞ւմ եք, որ «Արդար խոսք»-ն ի վերջո հանդես կգա՞ դաշինքով:

— Գիտե՞ք, կան կուսակցություններ, որոնք դաշինքով են ներկայանում կամ անհատներ են ընդգրկում իրենց կուսակցության մեջ, որոնց մենք լավ գիտենք՝ թե՛ նրանց անցյալը, թե՛ կատարած գործողությունները, եւ անգամ ժողովուրդը լավ գիտի ու փնովում է նմաններին: Բնականաբար, մենք չենք կարող միավորվել նման կուսակցությունների հետ, որտեղ իրականում չի գործում արդար մտածելակերպը եւ չի գործում հօգուտ Հայաստանի եւ ժողովրդի: Այսինքն, դաշինք ասելով, մենք պետք է հասկանանք գաղափարախոսություն, ոչ թե անհատ կամ իրենց բիզնեսը, աթոռը կարեւորող անձանց:
Մենք աշխատում ենք մեր գաղափարի, մեր երկրի համար, որը կներկայացնենք քարոզարշավի ժամանակ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ