9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում

Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք փորձություններին

Մարդկության պատմությունը մեծ ուժերի պատմություն է թվում։ Կայսրությունները բարձրացել են, ընդարձակվել, կուլ տվել փոքր ժողովուրդների աշխարհները և հետո նույն անխուսափելիությամբ փլուզվել։Բայց այս պատմության մեջ կա մեկ այլ, հաճախ անտեսված ճշմարտություն․կան փոքր ժողովուրդներ, որոնք ոչ միայն չեն անհետացել, այլ դարերի փորձության մեջ պահպանել են իրենց լեզուն, հավատը և հայրենիքի զգացումը։Այս իմաստի տրամաբանությամբ դիմեցինք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին: 
- Պարոն Մարտիրոսյան ,ինչպե՞ս են  փոքր պետությունները  գոյատևում մեծ ուժերի աշխարհում։


-Փոքր պետությունը գոյատևում է ոչ թե իր չափով, այլ իր ոգու չափով։Պետության իրական սահմանները միայն քարտեզի վրա գծված գծերը չեն։ Դրանք սկսվում են ժողովրդի հիշողությունից, շարունակվում են նրա արժանապատվությամբ և ավարտվում են նրա պատրաստակամությամբ պաշտպանելու իր գոյությունը։Երբ այս երեքը միասին են, նույնիսկ փոքր ժողովուրդը կարող է դիմակայել պատմության ամենադաժան փոթորիկներին։Ինչը ցավոք մեզանում   խեղվում է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ժողովուրդը կորցնում է այդ ներքին ուժը։
Այդ ժամանակ պետությունը սկսում է փոքրանալ ոչ թե տարածքով, այլ մտքով և կամքով։Երբ հասարակությունը կորցնում է ընդհանուր նպատակի զգացումը, երբ ազգային միասնությունը փոխարինվում է բաժանումներով, պետությունը դառնում է խոցելի նույնիսկ առանց արտաքին պատերազմի։Պատմության մեջ շատ պետություններ կործանվել են ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին թուլության պատճառով։
Իսկ մենք կարող ենք , օրինակ  դաս քաղել  Արցախի կորստից։
Ես, ամենևին Արցախը չեմ դիտում Հայաստանից առանձին միավոր։Հայաստանի ներկայիս վարչական տարածքը բնավ իմ հայրենիքի ամբողջականությունը չէ։Իմ հայրենիքի սահմանները գծված են պատմությամբ և ազգային գենետիկական հատկությամբ։Անկախ այն բանից թե ովքեր ինչ վերացարկություն ունեն նշածիս վերաբերյալ , դա  իմ կեցության փիլիսոփայական բյուրեղի առանցքն է։Արցախի կորուստը միայն տարածքի կորուստ չէ։Դա մեր ժամանակների ամենադաժան հիշեցումն է, որ պետությունը չի կարող ապրել միայն անցյալի փառքով կամ արտաքին ուժերի խոստումներով։Պետությունը պետք է ապրի իր սեփական ուժով, իր սեփական կամքով և իր սեփական պատասխանատվությամբ։Արցախի ողբերգությունը մեզ ցույց տվեց, որ հերոսությունը կարող է պաշտպանել դիրքը, բայց միայն պետական մտածողությունը կարող է պաշտպանել ապագան։Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները երբեմն իրենց ամենամեծ ուժը գտնում են հենց պարտության պահին։Պարտությունը դառնում է շրջադարձ այն ժամանակ, երբ ժողովուրդը սկսում է տալ ամենադժվար հարցերը ինքն իրեն․ինչու՞ հասանք այս կետին, ինչո՞ւ թույլ տվեցինք դա, և ինչ պետք է փոխենք, որպեսզի այլևս երբեք չկրկնենք նույն սխալը։Եթե ժողովուրդը խիզախում է տալ այդ հարցերը, պարտությունը կարող է դառնալ նոր ուժի ծնունդ։Ցավոք մեր ժողովուրդի դեռևս ոչ զգալի մասը այդ հարցը չի ուղղել իրեն։Մինչդեռ  փոքր պետության ամենահզոր զենքը ոչ միայն բանակն է, այլ նրա ազգային գիտակցությունը։Այն ժողովուրդը, որը գիտի իր արժեքը, հասկանում է իր պատմությունը և ունի ապագայի հստակ պատկեր, չի դառնում մեծ ուժերի խաղալիք։Ընդհակառակը, նա  դառնում է պատմության մասնակից։
- Պարոն Մարտիրոսյան , իսկ ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը այսօր։


- Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ։Մենք կարող ենք մնալ անցյալի ցավի մեջ կամ կարող ենք այդ ցավը դարձնել ազգային վերածննդի ուժ։Յուրաքանչյուր մեծ ժողովուրդ իր պատմության մեջ ունեցել է պահեր, երբ ստիպված է եղել նորից սահմանել իր գոյության իմաստը։Համոզված եմ, որ ՝ այսօր հենց այդ պահն է մեզ համար։Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք  փորձություններին։Այն պարզապես ուղարկում է այդ փորձությունները։Եվ այդ պահին ժողովուրդները բաժանվում են երկու տեսակների։Կան ժողովուրդներ, որոնք կոտրվում են իրենց ցավից։Եվ կան ժողովուրդներ, որոնք հենց այդ ցավից են կերտում իրենց ապագան։Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ գոյատևել է ոչ թե հեշտ ճանապարհներով, այլ պատմության ամենադժվար ուղիներով։Հետևաբար մեր ապագայի հարցը այսօր շատ պարզ է հնչում․արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր պատմությունից սովորել, որպեսզի կրկին դառնանք այն ժողովուրդը, որը կարողանում է վերածնվել նույնիսկ ամենածանր փորձություններից հետո։Ես գտնում եմ, որ պատրաստ ենք։Այդուհանդերձ, դա է վկայում 90-ականերին երկրաշարժի, սովի, ցրտի և խավարի պայմաններում մեր ժողովրդի տոկունությունը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված