Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով
ՀասարակությունՀայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական. այլ փաստաթղթեր կհանվեն թույլատրելիի ցանկից
Առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին 2000թ.ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից, փաստաթղթին ծանոթացել Է ՏԱՍՍ-ը:
Գործող համաձայնագրով՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ այցելել նաև ծննդյան վկայականով (մինչև 16 տարեկան երեխաների համար), ՀՀ մի շարք իրավապահ և դատական մարմինների զինվորականների և աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականով և երկաթուղային տրանսպորտի աշխատակցի անձը հաստատող փաստաթղթով (գնացքի բրիգադների կազմում ուղևորվելիս):