Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ

Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Պետական գերատեսչություններում, ինչպեսեւ սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգեւավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաեւ տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, եւ այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգեւատրում են ոչ միայն կանանց, այլեւ՝ տղամարդկանց։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգեւատրումների ֆոնդից պարգեւատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։ Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգեւատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգեւատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։

 

Ընդ որում, որոշ մարզպետարաններում` տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգեւավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաեւ 10-15 հազարով բավարարվել»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ