Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․ Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞ Սամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունը Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Համեղ նրբաբլիթներ, կանանց տոնն ազդարարող ծաղիկներ, լավ երաժշտություն․ «Комсомольская правда в Армении»-ի ակցիան՝ 20-ամյակի առթիվ

Լուսանկարներ

Ռուսական լավ երաժշտություն, քաղցր նրբաբլիթներ, տաք թեյ, ժպիտներ պարգեւող ծաղիկներ՝ հենց փողոցում, յուրաքանչյուր անցորդի համար: Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ ահա այսպիսի յուրօրինակ ակցիայով Երեւանի կենտրոնում հանդես եկավ արդեն երկու տասնամյակ Հայաստանում հրատարակվող «Комсомольская правда в Армении»-ն:

«Բորշչ» ռեստորանի դիմաց կազմակերպված ջերմ ակցիայի ընթացքում անցորդներին անվճար բաժանվում էր «Комсомольская правда в Армении» թերթի հավելվածը։ Իսկ յուրաքանչյուր կանգ առնող հյուրասիրվում էր «Բորշչ» ռեստորանի քաղցր ու համեղ նրբաբլիթներով, կանայք՝ նաեւ գարնանային ծաղիկներով։ Իսկ այս ամենի ֆոնին հնչող ռուսական երաժշտությունը ստեղծում էր իսկական տոնական տրամադրություն։

Անակնկալը ստացվեց: Տարբեր տարիքի անցորդներ զարմացած կանգ էին առնում, հետաքրքրվում՝ ինչ է կատարվում։ Իսկ խմբագրակազմը, պարզապես, շնորհակալություն էր հայտնում հավատարիմ ընթերցողներին, հյուրասիրում նրանց եւ ընդունում ի պատասխան շնորհավորանքները:

Շատերը պատմում էին, որ տարիներ շարունակ կարդում են թերթը, հիշում նրա ամենահետաքրքիր հրապարակումները եւ երկարակեցություն մաղթում: Իսկ ոմանք էլ վերցնում էին թերթը եւ կարճ ու կոնկրետ արձագանքում. «Շնորհակալություն, որ դեռ կա լավ լրագրություն»։

Նշենք, որ երկու տասնամյակ շարունակ «Комсомольская правда в Армении»-ն ամեն ուրբաթ իր ընթերցողներին ներկայացնում է ամենակարեւոր, ամենահետաքրքիր եւ երբեմն էլ ամենաքննարկվող թեմաները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, հասարակությունից մինչեւ մարդկանց անձնական պատմություններ։ Եվ դատելով ակցիայի հանդեպ ցուցաբերած ջերմ արձագանքներից՝ կարելի է վստահ ասել․ «Комсомольская правда в Армении»-ի պատմությունը շարունակվում է։ Ընթերցողների հետ նման կենդանի հանդիպումները, թերեւս, դրա լավագույն ապացույցն են։ Այո՛, երկու տասնամյակ լինել հայկական մեդիա դաշտում՝ սա պարզապես թիվ չէ, սա վստահություն է, ռուսալեզու ընթերցողի հետ ձեւավորված անքաքտելի կապ եւ լրագրության հանդեպ հավատ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետոՈստիկանությանը գեոլոկացիայով ցույց ես տալիս՝ որտեղ ա գողացված հեռախոսը, չեն հայտնաբերումՍամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունըԱդրբեջանի ու ՀՀ-ի կիբեռանվտանգության մեջ «սարեր-ձորեր» կան. տվյալների բազան հարձակման թիրախ կդառնաԻսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցԻնչի՞ է ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մեծանում, եթե չեն կարողանում հեռախոսների «սև շուկան» վերահսկելՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարարՀանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված