Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակ

Հայաստանն առաջիկա օրերին գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 7-ի երեկոյան, մարտի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում կտեղա ձյուն, նախալեռնային գոտիներում կտեղա ձնախառն անձրև։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով։ Տեղումներն աստիճանաբար կդադարեն մարտի 9-ի առավոտյան, իսկ մարտի 10-ին և 11-ին օդի ջերմաստիճանը նույնքանով կբարձրանա։

 

Ե՞րբ կլինի գարնանային ջերմացնող եղանակ։

 

«Ինչպես գիտեք մարտի համար կանխատեսվել է սառը եղանակ, օդի ջերմաստիճանն էլ՝ նորմայից ցածր։ Կարող եմ ասել, որ առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի լուրջ բարձրացում չի կանխատեսվում։ Պետք է ընդգծել, որ գյուղատնտեսական առումով ձմեռը եղել է բարենպաստ, գարնանային մեկնարկը նույնպես բարենպաստ է, քանի որ, սառը եղանակով պայմանավորված, ծառերի ծաղկումն ուշանում է։ Որքան ուշ են ծաղկում ծառերը, այնքան փոքր է ցրտահարության ռիսկը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ