Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Փաստ». ԱՄՆ-ի IRI պատվիրած հարցումնները փաշինյանական իշխանության խայտառակ վարկանիշ են արձանագրել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել: Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ: Շատերն են նկատել, որ, ընդհանրապես, վերջին շրջանում իրենք՝ իշխանություններն էլ են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց:

Բայց մեկ էլ հանկարծ երեկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն սկսեցին ինտենսիվ շրջանառել «տեղեկություն», թե առաջիկայում հրապարակվելու են հարցման թվեր, որոնք ցույց են տալու, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ուղղակի «ուշագնաց է լինում» Փաշինյանի համար: Ակնհայտ է, որ այդ պահվածքի հետապնդած խնդիրն առաջիկայում զանազան հորինովի, այսպես ասած՝ սարքած, պրոիշխանական «հարցումների» տվյալներ տարածելը, դրանք տիրաժավորելն է: Դրա առաջին ու հիմնական նպատակը ակնհայտ է. հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ստիպել, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն, կարծեն, թե «մեկ է, ամեն ինչ որոշված է , կանխորոշված է, սրանք ընտրվելու են...» ու նման բաներ:
Այնինչ, մեր տեղեկություններով, իրականում պատկերը բացարձակապես հակառակն է: Ավելին, հասարակության տրամադրությունների իրական պատկերը տրամագծորեն հակառակն է: Եվ ոչ մի կերպ Փաշինյանն ու ՔՊ-ն վարկանիշ չունեն: Ավելին, նրանք իրականում անգամ 30 տոկոսի շեմին չեն կարող մոտենալ ընտրություններում: Նույնիսկ վարչական ռեսուրսով չեն կարող:

Եվ, ահա, ստիպված են «հարցումներ» սարքել, թվեր «կրակել»:

Մեր ունեցած տեղեկություններով, և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ պետական համապատասխան ծառայությունները, և՛ սոցիոլոգիական տարբեր կազմակերպություններ տարբեր հարցումներ են արել, և պատկերն իշխանությունների համար միանգամայն տխուր է: Ու, ամենայն հավանականությամբ, դրա հետ է կապված, որ հատկապես վերջին օրերին քպականներն ինտենսիվ ու ագրեսիվ հարձակվում են հիմնական ընդդիմադիր ուժերի վրա, քնից արթնանում են՝ ընդդիմադիր լիդերների անունները շուրթերին: Երևի երազներում էլ են տեսնում նրանց:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ