Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան PISA - Անշրջելի մարտահրավեր Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով

Իրանը չի ների անմեղ երեխաների մահը. Սերգեյ Շաքարյանց

Ներքաղաքական

Թե ինչ զարգացումներ սպասել Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմից, «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Պարոն Շաքարյանց, ինչպես կգնահատեք ներկայումս Իրանի պատերազմական իրավիճակը:

— Չնայած պատերազմական գործողություններին՝ Իրանի վիճակը, ըստ վերջին տվյալների, կայուն է: Նախատեսված է նոր գերագույն առաջնորդի ընտրություններ, ու մնում է, սահմանադրական կարգին համաձայն, փոփոխություններ լինեն իշխանության կազմում: Եվ եթե մեկը հաշվարկ է արել, որ պատերազմական գործողություններից փողոցային ապստամբություններ են լինելու, պարզվում է՝ հաշվարկը սխալ է եղել, ինչի մասին անգամ արտահայտվել են հենց ամերիկյան մեկնաբաններն ու փորձագետները: Բոլորի նման ես էլ սպասողական վիճակով նայում եմ, թե ինչ է կատարվում: Իհարկե, ինչպես միշտ, պատերազմների ընթացքում, փորձում եմ ստուգել, թե ինչ ընթացք է ստանում: Պետք է ասեմ, որ պատերազմող կողմերը կտրուկ տարբերվում են իրենց զեկույցներով, թե ինչպես է ընթանում պատերազմը: Եթե լսենք իրանական կողմին, ապա հաջողություններն իրենց կողմից է, եթե լսենք Իսրայելին ու ԱՄՆ-ին, ապա նրանք ընդհանրապես կորուստներ չունեն կամ շատ նվազագույն է:

Վիճակը կմնա այսպիսին, իմ կարծիքով, մինչեւ գործին չխառնվեն Չինաստանն ու Ռուսաստանը: Ինչու եմ շեշտում Չինաստանն առաջնային, որովհետեւ հիմնականում իրանական էներգակիրներից, որպես սնվող տարածք, Չինաստանի Հանրապետությունն է:

— Իրանում այս պահին հայտարարվել է 40-օրյա սուգ: Ինչպիսի՞ն են առկա կորուստներից հետո հանրային տրամադրությունները` Ձեր գնահատմամբ:

— Այս ընթացքում, բնականաբար, կլինեն ժողովրդավարական կարգի սահմանափակումներ, որովհետեւ նախ պատերազմ է, երկրորդը զոհվել են բավականին շատ մարդիկ: Սպանվածների թվում են անմեղ երեխաներ: Բնական է, որ Իրանում կա դժգոհության ալիք, բայց ոչ թե իշխանությունների հանդեպ, այլ այն մարդասպանների, որոնք չեն խնայել նույնիսկ մեկ ու կես տարեկան երեխաներին: Դա եղել է զուտ աղջիկների դպրոց, ու այնտեղ տարբեր տարիքի երեխաներ են եղել: Ռմբակոծված են մի քանի հիվանդանոցներ: Հստակ տեղեկություններ դեռեւս չկան զոհերի վերաբերյալ, բայց պատերազմական գործողությունների ընթացքում բոլոր կողմերը քիչ, թե շատ թաքցնում են իրական կորուստների թվերը: Դեռեւս մենք բավարարվում ենք այն տեղեկություններով, որոնք պատերազմող կողմերը հարկ են համարում տրամադրել տեղեկատվական դաշտին: Միայն գիտենք, որ ԱՄՆ-ն ներկայացրել է 4 զոհված զինվորի մասին լուրը, սակայն Իրանն էլ պնդում է, որ 500-ից ավելի ամերիկացի «սատկել է»: Հենց այդպես, քանի որ այն մարդիկ, ովքեր լավ իմացել են, որ դա դպրոց է եղել եւ այնտեղ երեխաներ են եղել ու զուտ աղջիկ երեխաներ, կրակել են այդ կետին:

— Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել ստեղծված իրադրությունում:

— Հույս ունեմ, որ հետագայում կլինի Նյուրենբերգյան դատական ընթացք ունեցող մի միջոցառում՝ միջազգային նշանակության: Ամերիկացներն ու հրեաները պիտի դատապարտվեն՝ որպես նացիստական ֆաշիստներ: Հստակ հասկացել ենք, որ այս ընթացքում չեն խոցվել շատ կարեւորագույն օբյեկտներ: Սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, իր կինը, հարսը, փեսան եւ երկու թոռնիկները: Դրանով մենք հասկացանք, որ այդ մարդը ուղղակի իր տան մեջ նստած էր: Հավանաբար, իմացել է, որ պիտի խոցեն ու չի փախել կամ թաքնվել: Կարծում եմ՝ նա միտումնավոր, գիտակցված համաձայնել է, որ թող լինի անձնական զոհաբերություն: Պատկերացրեք՝ տեղի է ունենում ինչ-որ ռազմական կարեւոր խորրդակցություն, եւ դա Երեւանը չէ, որ որոշակի մարդիկ բունկերները գնան ու խանգարեն բանակին: Մենք հասկանում ենք, որ նա եղել է տան մեջ՝ ընտանիքով շրջապատված: Իմանալով Իրանի խստությունը, կողմնակի մարդիկ իրավունք չունեն մասնակցել կամ ներկա գտնվել որեւէ ռազմական նպատակներով խորհրդակցություններին: Սակայն զոհվածների թվում տեսանք նրա ընտանիքի անդամներին: Կինը մի քանի օր պայքարել է կյանքի համար, սակայն մահացել է: Ալի Խամենեին հրաժարվել է հատուկ պահապան խմբերից, հրաժարվել է ապաստարաններից եւ այլն: Այսօր մենք տեսնում ենք, որ նրա ընտրած ճանապարհը արդյունքներ է տվել: Իրանի ազգն արդեն իսկ պաշտում է իր առաջնորդի հիշատակը, որպես նահատակ՝ հանուն կրոնի, պետության ու բնակչության: Այդ իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես ամերիկյան պրոֆեսոր, մեկնաբան Ջեֆրի Սաքսը ասել է, որ Թրամփը հաշվարկներում սխալվել է՝ ոչ մի ապստամբություն, այլ հակառակը՝ աստվածացրել է Խամենեի անունը, սրբացրել է նրան: Նա արդեն իսկ սուր է, քանի որ իր, այսպես ասած, պաշտոնը նա չի զիջել թշնամուն ու գերադասել է զոհվել իր տան մեջ:

— Ի դեպ, միջազգային մամուլում շրջանառվում են լուրեր, թե ԱՄՆ նախագահ Թրամփը մտափոխվել է ու ցանկանում է հասնել զինադադարի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դա, հավանաբար, համապատասխանում է իրականությանը: Հատկապես, որ Իրանում այդ դպրոցական աղջիկների սպանությունը բերել է շատ մեծ վրդովմունք: Այսօր հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել եւ պահանջում են վրեժխնդրություն: Իրանում երեխաների կյանքը շատ ավելի թանկ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Անմեղ երեխաների մահը բերել է նրան, որ երկիրը միավորվել է, ընդ որում, զոհված առաջնորդի անվան շուրջ: Մենք հասկանում ենք, որ մոտ 200 աղջիկ երեխայի մահ, ոչ մի իրանացի չի ների՝ ո՛չ ջհուդներին, ո՛չ էլ ամերիկացիներին: Այդ պատերազմը դեռեւս չի ավարտվի, նույնիսկ եթե լինի զինադադար: Բանակցությունները ժխտված են Իրանի կողմից: Թրամփը կարող է նույնիսկ իր հետույքը պատռել, բայց բանակցությունները ժխտված են: Ու դա ասում է մի մարդ, ում կարելի է առանց ստուգելու հավատալ՝ իրանցի քաղաքական գործիչ, Իսլամական խորհրդատվական խորհրդի խոսնակ, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին է: Երբ Այաթոլլահ Ալի Խամենեին դեռ կենդանի էր, բոլորի կողմից նշվում էր նրա անունը՝ որպես իշխանության ոլորտում գրեթե թագաժառանգ մի ներկայացուցիչ այն ընտանիքի, որը կարող է նաեւ առաջ քաշել հենց ընտանիքի կողմից գերագույն առաջնորդի թեկնածու: Լարիջանին ունի երկու եղբայր, ու նրանցից մեկը հենց դատական իշխանությունների կողմից է, այսինքն՝ նա եւս ունի կրոնական ինչ-որ կարգ: Մենք չենք կարող այսօրվա դրությամբ պատկերացնել կամ կանխատեսել, թե այսօրվա օրով ինչպես պետք է ընթանա որոշակի զարգացումներ, քանի որ եթե դու սպանում ես երկրի առաջնորդին ու հետո ասում՝ եկեք բանակցենք, ապա իմացիր, որ ոչ ոք մարդու տեղ չի դնելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲԼավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված