Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման «Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ

Նիկոլն էլի իր էշն է քշում

Վերլուծություն

Արդեն որերորդ օրն է, ինչ տարածաշրջանը բառացիորեն կրակի մեջ է: Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, Իրան-Իսրայել-ԱՄՆ առճակատումը, դրան գումարած՝ ռուս-ուկրաինական երկարատեւ պատերազմը, պակիստանա-աֆղանական լարվածությունը ամբողջ տարածաշրջանը դարձրել են վառոդի տակառ: Հայաստանը այդ վառոդի տակառից մի քանի կիլոմետր է հեռու: Բայց ի՞նչ է անում հայաստանյան իշխանությունը: Պատասխանը, ցավոք, զավեշտալի է՝ «պեռաշկի» ու «կուկուռուզ» է ուտում ուրախ ավտոբուսում:

Ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն էլի իր էշն է քշում: Տարածաշրջանը եռում է, իսկ Հայաստանում սերիալային սկետչ են նկարահանում: Առաջին դեմքը իբր ամուսնալուծվում է, երկրորդ դեմքը՝ Ալեն Սիմոնյանը, ամուսնանում է (ի դեպ՝ երրորդ անգամ), ԱԳ նախարարը նարդի է խաղում, պաշտպանության նախարարը պատերազմի օրը փոխում է գլխավոր նկարը սոցցանցում ու գրում՝ «խաղաղություն», իսկ բոլորով միասին՝ լայն ժպիտներով «պեռաշկի» են ուտում ու նկարներ հրապարակում:

«Եթե ինչ-որ մարդիկ չեն վիրավորվում, երբ երկրի ղեկավարները հանրային տրանսպորտում, ձեթը կաթեցնելով, հակահիգիենիկ մերկ ձեռքերով պեռաշկի են խժռում ու դա ներկայացնում որպես «տեսեք՝ մենք ձեզնից մեկն ենք» շոու, իրենց խնդիրն է: Բայց սա ժողովրդին նվաստացնել է: Սա ոչ թե պարզություն է, այլ ցուցադրական էժանություն»,- գրել է փաստաբան Գոհար Գասպարյանը:

Եվ, իսկապես, երբ երկրի ղեկավարներն այդ կերպ են «ժողովրդականություն» խաղում, իրականում ասում են՝ ժողովուրդը հենց այս մակարդակի է. կարելի է հանրային տրանսպորտում ձեթոտ ձեռքերով, բերանը յուղոտ, շրջապատը կեղտոտելով, ուտել ու դա համարել նորմա: Իրենց պատկերացմամբ՝ ժողովուրդը տարրական էթիկայից զուրկ զանգված է, որին կարելի է մատուցել ցանկացած էժան շոու:

«Սա մշակութային նշաձողի իջեցում է: Հանրային տրանսպորտը գոմ չէ, իսկ քաղաքացիները՝ անճաշակ ամբոխ չեն: Ժողովուրդը չի նույնացվում ձեթոտ ձեռքերով խժռելու հետ: Երբ ասում եք «մենք ձեզնից մեկն ենք», քաղաքակիրթ զանգվածի համար դա հնչում է որպես վիրավորանք: Ժողովրդի անունից մի՛ խոսեք: Խոսեք ձեր ընտրազանգվածի անունից, որոնք ձեր պահվածքի մեջ տեսնում են իրենց արտացոլանքը եւ հիանում ձեզնով», - հորդորում է Գասպարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԼՌԱԿՅԱՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՆ ՈՒՆԻ

Միաժամանակ՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն արդեն ցավակցել են Իրանին՝ հոգեւոր առաջնորդի եւ մյուս զոհերի կապակցությամբ: Հայաստանի կողմից՝ քար լռություն: Սա դիվանագիտությո՞ւն է, թե՞ քաղաքական անտարբերություն: Հիշեցնենք՝ երբ Թուրքիայում անգամ եթե մի շուն է սատկում, հայաստանյան իշխանությունները բոլորից առաջ են շտապում ցավակցել:

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը շատ հստակ ձեւակերպել է առկա վտանգները. Իրանի շուրջ զարգացումները չեն կարող շրջանցել Հայաստանը: Հայաստանի կրավորական կամ լռակյաց դիրքորոշումը գին ունի: Եթե Իրանից մեծածավալ ներհոսք լինի, եթե տարածաշրջանային բախումները հանգեցնեն տնտեսական շոկերի, համատարած գնաճի, ֆինանսական, էներգետիկ կամ լոգիստիկ ռիսկերի՝ պետությունն ի՞նչ է անելու:

Պետք է հստակ եւ հրապարակային գործողությունների պլան: Ինչպե՞ս են կառավարելու ռիսկերը: Ինչպե՞ս են պաշտպանելու սոցիալական խոցելի խմբերին: Ինչպե՞ս են ապահովելու տնտեսական կայունությունը:

«Հայաստանը լուսնի վրա չէ: Տարածաշրջանային ցնցումները անխուսափելիորեն ազդեցություն են ունենում նաեւ մեզ վրա: «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով` այդ ռիսկերը չեն կառավարվում», - զգուշացնում է փորձագետը:

ԻՍԿ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Իսկ ընդդիմադիր դաշտը, եթե անկեղծ լինենք, նույնպես չի փայլում համակարգվածությամբ։ Ամեն մեկն իր հայտարարությունն է անում, իր նախաձեռնությունն է մեկնարկում, իր «փրկության» օրակարգն է առաջ տանում՝ առանց իրական ուժերի համադրման ու հաշվարկի։

Մեկ` փրկչի ինքնավստահությամբ հայտարարություն է անում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, մեկ՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, մեկ` այլ գործիչներ, որոնք անգամ վարչապետի թեկնածու չեն կարող լինել, քանի որ տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն ապրում:

Եթե հույսները Սահմանադրության փոփոխությունն է, իրավիճակն էլ ավելի զվարճալի է դառնում: Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը հեշտ է, բայց քաղաքական մաթեմատիկան անողոք բան է։ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխությունը հնարավոր է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով: Այսօրվա քաղաքական հաշվեկշռով որեւէ ընդդիմադիր ուժ նման մեծամասնություն ձեւավորելու շանս չունի:

Ավելին՝ որեւէ մեկը չի պատասխանում պարզ հարցին՝ ո՞վ է լինելու անցումային, ավելի ճիշտ՝ «միջադիր» վարչապետը՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունները: Ամենացավալին այն է, որ հանրությունը կրկին կանգնած է անորոշության առաջ, ընդդիմադիր հռետորաբանությունը հաճախ ավելի շատ նման է փոխադարձ կասկածների ու ազդեցության գոտիների համար պայքարի, քան միասնական ռազմավարության ձեւավորման գործընթացի։

Այս իրավիճակում, թերեւս, ամենաադեկվատ առաջարկը հնչեցրել է Մասիսի քաղաքապետ, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած իմպիչմենթի վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ հայտարարելով, որ հապաղելու ժամանակ չկա: Նրա առաջարկը՝ միավորվել հենց հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնել, ուշագրավ է, որ փշոտ ընդունեցին մերձքոչարյանական շրջանակները:

Իհարկե, այս փուլում գլխավոր հարցը ոչ թե այն է, թե «ով կհաղթի ներքին մրցակցության մեջ» է, այլ՝ կա՞ արդյոք բավարար քաղաքական հասունություն՝ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու համար։ Եթե չկա, ապա մնացած ամեն ինչ պարզապես հռետորաբանություն է։ Եվ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պարզ, առանց խուճուճ ձեւակերպումների, պետք է պատասխանեն՝ ի վերջո, իրենց իսկ ստորագրած իմպիչմենթի գործընթացին դե՞մ են, թե՞ կողմ: Եթե դեմ են, ինչու էին ստորագրել: Եթե կողմ են, ինչո՞ւ չեն համախմբվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՕրվա խորհուրդ. Մայիսի 7 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԵրեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա«Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ)Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման«Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ«Հրապարակ». ՔՊ շարքերում չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված