Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Չախալյանին փաստացի կտտանքների են ենթարկում, մարդը ցավերի մեջ մեռնում է. փաստաբանն ահազանգում է

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ առողջական վիճակը: Սակայն, նրան հիվանդանոց չեն տեղափոխում, ոչ էլ շտապօգնություն են կանչում: Խնդրի մասին տեղյակ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Թե ինչ քայլեր են ձեռնարկել, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել Չախալյանի պաշտպաններից փաստաբան ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ զրույցում:

«Մեկ ժամ առաջ եմ տեսակցել Չախալյանին: Պարզվում է՝ ուրբաթ երեկոյան նրա մոտ սկսվել են երիկամաքարային ցավերը: Միայն երկուշաբթի օրը նրան ցավազրկող են սրսկել: Փաստորեն, արդեն 5-րդ օրն է, ինչ նա այս վիճակում է: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ենք դիմել, կապ են հաստատել ՔԿՀ, որտեղից ասել են, թե այսօր նոր սոնոգրաֆիա են անելու: Մարդը ցավերի մեջ մեռնում է, նոր ուզում են տեղում սոնոգրաֆիա անել: Նոր քնից զարթնել են: Փաստացի, կտտանքների են ենթարկում: Վիճակը շատ վատ է», - ընդգծեց փաստաբանը:

Թե արդյոք որեւէ բացատրություն ունի նման անտարբերությունը՝ մարդու առողջության հանդեպ, Խաչիկյանն ասաց. «Քանի որ իրենք տեղեկացված են, որ վաղը Չախալյանի կալանքի ժամկետը լրանում է ու իրեն պետք է տնային կալանքի տանեն, դրա համար ժամանակ են ձգում: Բայց այդ երիկամաքարային ցավն ահավոր է: Իր տեսքը շատ վատ էր, ցավերի մեջ է։ Հազիվ եկավ տեսակցության, մի ժամ սպասել եմ: Մարդն այս վիճակում է ու որեւիցե մեկի պետքը չի: Եթե այսպես են վարվում Չախալյանի հետ, մյուսներին ի՞նչ կանեն: Ուղղակի, ապշել կարելի է բուժմասի անտարբերության վրա»:

Խաչիկյանը նաեւ նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ո՛չ այցելել են Չախալյանին, ո՛չ էլ որեւէ կերպ արձագանքել են. «ՄԻՊ-ից ընդամենը հեռախոսազանգ է եղել: Խոսել են Չախալյանի եւ ՔԿՀ-ի բուժկազմի հետ, որտեղից ասել են, որ սոնոգրաֆիա կանեն: Ու վերջ, սա է իրենց մոտեցումը: Չեն հարցնում՝ մարդը որ մեռնի ի՞նչ պիտի անեք,  ինչո՞ւ չեք տանում հիվանդանոց, չէ՞ որ դուք չեք կարողանում այդ բուօգնությունը ցուցաբերել»:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված