Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Դուք պարտության խորհրդանիշ եք. Հայաստան-Բուլղարիա խաղի աղմկահարույց դրվագը

Ներքաղաքական

Երեւանում մարտի 2-ին «Եվրոբասկետ 2029»-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետեւել է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ եւ հայտնվել անհարմար վիճակում:

Պարզվում է՝ խաղին ներկա է եղել նաեւ քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԷՐԵԱՆԸ, որը տեսնելով նախարարին՝ ուղիղ երեսին ասել է այն, ինչ մտածում է. «Ա՜հ, Դուք եկա՞ք, ուրեմն՝ հաստատ պարտվեցինք, դուք պարտության խորհրդանիշ եք»:  

Ուշագրավ է ոչ թե Ժաննա Անդրեասյանի չարձագանքելը և այն հանգամանքը, թե ինչպես լռությունը ընկալվեց որպես համաձայնության նշան, այլ Հակոբ Պերբէրեանի խոսքի մարգարեական դառնալը Հայաստան-Բուլղարիա խաղի համար։ 80։100 հաշվով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ցավալի պարտություն է կրել։

Այսպիսով՝ Հայաստանի ընտրանին կրել է երրորդ պարտությունը։ Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 7-ին Նորվեգիայում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Դիտարժան դրվագը դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ