Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը` «Բարսելոնայի» ներկայացուցչի հետ շփումների և չկայացած տրանսֆերի մասին

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» կողմից իր տրանսֆերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը։ Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը հաստատել էր, որ «կապտանռնագույնների» ներկայացուցիչների հետ նախնական շփումներ են եղել։

Հարցին թե Սպերցյանին չի զարմացրել փաստը, որ կատալոնական ակումբը չի կարողացել 6-8 միլիոն եվրո հատկացնել նրա տրանսֆերը գնելու համար, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.

«Մեր խոսակցությունն ուղղակիորեն այդպես չի ընթացել։ Ինձ կապեցին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ, և մենք զրուցեցինք FaceTime-ի միջոցով։ Թե ինչ որոշում նրանք կայացրին դրանից հետո, ես տեղյակ չեմ»։

Լրացուցիչ հարցերին, արդյո՞ք «Բարսելոնայում» հիմա ափսոսում են բաց թողնված հնարավորության համար, Սպերցյանը ծիծաղով նշել է` «Չգիտեմ, կուզեի դրան հավատալ»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ