Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՇՏԱՊ. Վահագն Չախալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ներքաղաքական

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ առողջական վիճակը: Այս մասին «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել նրա պաշտպաններից փաստաբան ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ զրույցում:

«Նախ նշեմ, որ Վահագն Չախալյանն իր առողջության վերաբերյալ չէր ցանկանում որեւէ տեղեկություն հրապարակել: Դատարանում մենք երբեւիցե չենք բարձրաձայնել այդ մասին: Բայց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ դեռ շաբաթ օրվանից: Նա ենթադրում է, որ երիկամի քարն է շարժվել: Մարդն արյուն է միզում», - ասաց փաստաբանը:

Ի դեպ, դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը մարտի 4-ին լրանում է եւ նրա խափանման միջոց կալանքը պետք է փոխարինվի տնային կալանքով:

«Պատկերացրեք, թե վիճակն ինչքան վատ է, որ մարդը չի համբերել գա տուն: Ստիպված դիմել է, որ շտապօգնություն կանչեն: Մինչդեռ  այսօր՝ առ ժամը 14:00-ի դրությամբ շտապօգնություն չէին կանչել: Բուժօգնություն չեն ցուցաբերում: ՔԿՀ-ում կա բուժծառայություն, բայց այդ անձիք դրսեւորել են անգործություն բառիս բուն իմաստով: Պետք չէ բժիշկ լինել՝ հասկանալու համար, որ եթե մարդն արդեն արյուն է միզում, ուրեմն՝ գործ ունենք կյանքին սպառնացող հանգամանքների հետ», - ընդգծեց Խաչիկյանը:

Փաստաբանը նշեց, որ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն մինչ այս պահը տեղեկացված չէ՝ որեւէ քայլ ձեռնարկել են, թե՝ ոչ:

«Հիմա պատրաստվում եմ ՔԿՀ գնալ, որովհետեւ այլ տեղեկություն չունեմ»,-  հավելեց փաստաբանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ