Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի՞նչ է արել Պուլասը Արման Ծառուկյանին ծեծկռտուքի մեջ ներքաշելու համար(տեսանյութ)

Սպորտ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 (Real American Wrestling) մրցաշարում Արման Ծառուկյանի և ամերիկացի բլոգեր, ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Թեև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը միջին քաշային կարգում (79 կգ) ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մենամարտում հաղթել է 5:3 հաշվով, սակայն իրական կրքերը բորբոքվել են եզրափակիչի ազդանշանից անմիջապես հետո:

Միջադեպի գլխավոր պատճառն ամերիկացի մարզիկի կողմից անընդմեջ հնչող ու գործադրվող սադրանքներն էին: Արմանի մրցակիցը մենամարտը սկսել է ապտակով, իսկ ընթացքում ևս մի քանի անգամ դիտավորյալ ձեռքի ափով հարվածել է Ծառուկյանի գլխին: Գոտեմարտի ավարտին հայ մարտիկի նյարդերը տեղի են տվել: Եզրափակիչի սուլիչից անմիջապես հետո Ծառուկյանը հարձակվել է հատակին հայտնված մրցակցի վրա և սկսել ուժգին հարվածներ հասցնել նրան՝ ըստ շրջանառվող լուրերի վերջինիս բերելով անգիտակից վիճակի: Դրանից հետո մրցագորգի վրա անմիջապես սկսվել է զանգվածային բախում երկու մարզիկների թիմերի ներկայացուցիչների միջև:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ