Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԶԼՄ-ն հայտնել է Արփինե Սարգսյանին պաշտոնանկ անելու ՔՊ պահանջի մասին

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը դժգոհ է Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից հետո փոխոստիկանապետերի պաշտոնանկությունից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ իշխող թիմը կարծում է, որ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին պետք էր պաշտոնանկ անել։ Թերթը նշում է, որ նրա պաշտոնանկության հարցը քննարկվել էր Փարաքարում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ սպանվել էր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Թերթի պնդմամբ՝ Փաշինյանը չի կարող պաշտոնանկ անել Սարգսյանին արտաքին հովանավորների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան աջակցության պատճառով։ Թիմին հստակեցվել է, որ նախարարին տրվում է վերջին շանս, և հաջորդ միջադեպը չի ներվի, հավելել է թերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Աբովյան 25 հասցեում դանակահարության հետևանքով երեք անձ էր հոսպիտալացվել, որոնցից երկուսը՝ անչափահաս: Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ: Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում դանակահարության հետևանքով մահացել էր 20-ամյա երիտասարդ: Փետրվարի 22-ին «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել էր կայազորի նախկին զինվորական դատախազ Տիգրան Սուքիասյանի դին. մահվան հանգամանքները՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, պաշտոնապես դեռևս պարզված չեն:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ