ՎԻՎԱ ԻՐԱՆ
Արխիվ 16-20
Ըստ քաղաքագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ` Ադրբեջանի հարցում Հայաստանի եւ Իրանի շահերի համադրման հսկայական դաշտ է առկա.
– Իրանցիները հստակ գիտակցում են, որ Ադրբեջանական Հանրապետությունը, ըստ էության, հակաիրանական կազմավորում է, այնքանով հակաիրանական, որքանով հակահայկական է: Եթե նույնիսկ իրանցիները երբեմն ստիպված են լինում մեղմել իրենց վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ, դա չի ազդում Իրանի ընդհանուր դիրքորոշման վրա: Այդ դիրքորոշումը հետեւյալն է` Հարավային Կովկասում ունենալ հնարավորին ուժեղ Հայաստան, որի հետ Իրանը կառուցում է բարեկամական հարաբերություններ, եւ հնարավորին թույլ Ադրբեջան: