Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Հրապարակ». Փաշինյանը չի՞ կարողանում աշխատանքից ազատել Արփինե Սարգսյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են՝ ինչու Փաշինյանն այս անգամ էլ խնայեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, փոխարենը` ընտրություններից 3 ամիս առաջ զոհաբերեց 3 փոխոստիկանապետի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանին եւ պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին։

Փոխոստիկանապետերի ազատումը, հիշեցնենք, հաջորդեց Աջափնյակում օրը ցերեկով տեղի ունեցած ողբերգական փոխհրաձգությանը, որի արդյունքում մարդ էր սպանվել։ Իշխող թիմում դեռեւս Փարաքարի դեպքերից հետո էին բարձրացրել Արփինե Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ փաստարկելով, որ երկրում իրավական վակխանալիա է, եւ իրենց անվտանգությունն էլ ապահովված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի կարողանում Արփինե Սարգսյանին ազատել, քանի որ նա դրսից հովանավորներ ունի, մասնավորապես` ԱՄՆ դեսպանությունն է նրան սիրում:

Այս անգամ թիմին հասկացրել են, որ վերջին շանսն են տվել նախարարին` հաջորդ միջադեպը չի ներվելու։ Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ 3 փոխոստիկանապետերն էլ համարվում են Վահե Ղազարյանի կադրերը․ ըստ ամենայնի, Ղազարյանի պաշտոնանկությունից հետո չեն ցանկացել նրան նեղացնել` իր կադրերին ազատել, քանի որ իրեն «ճիշտ է պահում» Փաշինյանի հանդեպ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ