Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Հրապարակ». ՔՊ-ի ցուցակից դուրս մնացածները «կերած թուքումուրի» փոխհատուցում են ուզում` թոշակի տեսքով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից եւ նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։

«Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա եւ կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգեւավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։

Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, եւ այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ