Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ

«Փաստ». Ինչի մասին են Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու լուրերը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում է վարկած, թե իբր իշխանությունները նախընտրական շրջանում որոշել են կալանքից ազատել Սամվել Կարապետյանին և թույլ տալ ակտիվ քաղաքական դաշտ մտնել՝ վստահ լինելով, որ հրապարակային պայքարում նա չի կարողանա արդյունավետ մրցակցել և արդյունքում վարկանիշային կորուստներ կկրի։

Սակայն նման մեկնաբանությունը անտեսում է քաղաքական իրականության ավելի խորքային շերտերը։ Եթե որևէ իշխանություն համոզված լիներ, որ տվյալ գործիչը չունի հանրային աջակցություն և չի ներկայացնում լուրջ մրցակցային ռեսուրս, ապա նրա մեկուսացումը պարզապես անիմաստ կլիներ։ Քաղաքական համակարգերը չեն «խաղում» իրենց կայունության հաշվին՝ փորձարկելու համար թույլ մրցակիցներին։
Իրականում այսօր առավել տեսանելի է մեկ այլ գործընթաց։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող տնտեսական օրակարգը՝ 300 հազար աշխատատեղերի ստեղծման ծրագիր, փոքր բիզնեսի համար 0 % հարկ, դեղերի գների նվազեցում, մարզերի արդյունաբերական և գյուղատնտեսական վերակենդանացում, հասարակության տարբեր շերտերում ստանում է աճող արձագանք։ Սա կոնկրետ առաջարկների փաթեթ է, որը ձևավորում է քաղաքական այլընտրանք։

Արհեստական բանականության կիրառմամբ ներկայացված ելույթի շուրջ շահարկումները ևս դժվար է լուրջ քաղաքական փաստարկ համարել։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը համաշխարհային քաղաքականության և բիզնեսի բնական բաղադրիչ է։ Սահմանափակումների պայմաններում հաղորդակցության նոր ձևերի ընտրությունը ոչ թե անկարողության, այլ ադապտացիայի և նորարար մտածողության նշան է։

Իսկ ամենակարևորն այն է, որ քաղաքական իրականությունում «վարկանիշը իջեցնելու համար» չեն ազատում այն գործիչներին, որոնց շուրջ օրեցօր ձևավորվում է համախմբում։ Թույլ մրցակիցներին չեն մեկուսացնում, նրանց չեն դարձնում քաղաքական բանավեճի կենտրոնական թեմա և նրանց շուրջ չեն կառուցում պաշտպանական հաշվարկներ։ Նման վերաբերմունքի արժանանում են միայն այն ուժերը, որոնց աճը արդեն իսկ ընկալվում է որպես համակարգային մարտահրավեր։

Ըստ այդմ, Կարապետյանը կարող է ազատ արձակվել, երբ իրավապահ համակարգը իշխանափոխության ռեալ հեռանկարի ֆոնին սկսի խուսանավել Փաշինյանի կամայականությունները սպասարկելուց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ