Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Իրենք խնդիրը սարքել են քաղաքացիների գլխին, հետո էլ իբր լուծում են. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

«Վեոլիա Ջուր»-ի հետ կապված աղմուկը՝ 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ, մեծ արձագանք ստացավ հասարակության եւ քաղաքական դաշտում: Նախ հայտարարվեց, որ լինելու է ջրամատակարարման ժամանակացույց, այսինքն՝ ջուր լինելու է ոչ թե 24 ժամ, այլ` հստակ անջատումներով, այնուհետ կառավարության, իբրեւ թե, ջանքերի շնորհիվ այն շտկվեց եւ մնաց ինչպես որ կար: Հարց է ծագում՝ սա իրականում իշխանության կողմից՝ նախընտրական շրջանում առեւտո՞ւր էր, թե՞ վատ փիառ: «Իրավունք»-ը այս հարցի շուրջ զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Իրականում ի՞նչ եղավ. մեկ ասացին թե ջրամատակարարումը այսուհետ լինելու է ժամանակացույցով, սակայն, իբրեւ թե, քաղաքացիների բողոքին ընդառաջ գնալով՝ այն, շտկվեց կառավարության կողմից եւ մնալու է այնպես ինչպես, որ եղել է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Նախ եկեք սկզբից գանք: Ոչ մի բան էլ չի լուծվել: Իրենք այդ խնդրին տեղային լուծում են տվել: Իսկ թե խնդիրն ինչու է ծագել, շատ պարզ է, որովհետեւ նույն այդ ժամանակավոր կառավարությունը, որ իբրեւ օգնեց այս հարցը լուծել, հենց իրենց շնորհիվ ունենք Երեւանի քաղաքապետարանում ոչ լեգիտիմ ՔՊ-ական իշխանություն, որոնք աջ ու ձախ Երեւանում բաժանեցին նորակառույց եւ բազմաբնակ շենքերի շինթույլտվություններ:

Մենք ժամանակին ասում էինք, որ ո՛չ ջուրը, ո՛չ հոսանքը, ո՛չ գազը չի բավականացնելու, մեզ հակառակն էին ասում: Հիմա «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ չի բավականացնելու ջուրը, քանի որ ավելացել են շենքեր, եւ մեր քաղաքը ի վիճակի չէր այդքան բաժանորդի սպասարկել: Նրանք տեղային լուծում տվեցին` հասկանալով, որ ժողովուրդը միահամուռ  համախմբվեց: Նրանք էլ մտածեցին, լավ, ընտրությունների նախաշեմին է, թող մի 4 ամիս խաբենք, որից հետո նորից կանեն իրենց ուզածը: Իրենք խնդիրը սարքել են քաղաքացիների գլխին, հետո էլ իբր լուծում են:

— Ստացվում է, որ տրանսպորտի թանկացման ժամանակ, ժողովուրդն ու ընդդիմությունն այսպիսի բունտ չարեցի՞ն, դրա համա՞ր տրանսպորտը թանկացավ:

— Ընդդիմությունն իր գործն արեց, քաղաքացիներն էլ լսեցին մեզ: Վստահեցնում եմ, բոյկոտը շարունակվում է, եւ դրա վառ օրինակն այն է. որ անցյալ տարվա վերջ կառավարությունը 3 ու կես միլիարդ դրամ տվեց Տիգրան Ավինյանին, որ կարողանա քաղաքապետարանի ճեղքը փակել: Իսկ ճեղքը առաջացել էր քաղաքացիների չվճարելու արդյունքում:

— Այս «Վեոլիա Ջրի» հետ կապված պատմությունը եւ թոշակների 10 հազար դրամով բարձրացումը կարո՞ղ ենք որակել քաղաքական առեւտուր:

— Միանշանակ: Իրենք իրենց հարցը սարքեցին, հետո իրենք իրենց հերթ չտալով՝ գոռոմ էին, թե կառավարությունը հարցը լուծեց: Պատկերացրեք այդ ճղճիմ քայլերը:

Ինչ վերաբերում է թոշակներին, ասեմ. նրանք 10 հազար դրամով բարձրացրին այն թոշակառուների թոշակը, ովքեր տրոլեյբուս էին նստում 50 դրամով, իսկ հիմա ստիպված են վճարել 150 դրամ: Էլ չխոսեմ մթերքից, որ ամեն բան եռակի թանկացել է: Այսինքն, այս նախըտրական շրջանում, ինչ ասես քաղաքացիներին խոսք են տալու, հետո՝ հունիսի 8-ից, Աստված չտա, որ անցնի ՔՊ-ն, նորից քաղաքացիների գլխին այնպիսի օյին են բերելու, որ մարդիկ «շշկռեն»: Բայց վստահ եմ, որ բոլորն էլ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Ուղղակի այդ 10 հազար դրամը մի տեսակ սիմվոլի՞կ է դարձել: Ինչու հենց 10 հազար դրամ:

— Պարոն Ստեփանյան, եւ ի՞նչ է դա նշանակում:

— Դե իրենք էին ժամանակին գոռում, թե իբր 10 հազար դրամ է մարդկանց բաժանվում, որ ընտրեն այս կամ այն թեկնածուին եւ այլն: Ու, փաստորեն, այդ 10 հազար դրամն ուժի մեջ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ