Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

Հոգին վաճառե՞լ սատանային, թե… «Կրկին փորձիր»

Մշակութային

Կայացավ «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգության պրեմիերան: Այն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին Սատանային՝ ստանալով ցանկություններ։

Գլխավոր դերակատարներից դերասան, երաժիշտ, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է, նշում է, որ նախագիծը երկար ու հագեցած ճանապարհ է անցել մինչեւ մեծ էկրան բարձրանալը:

«Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք։ Բայց ես չեմ հիշում իմ կյանքում այն կոնկրետ պահը, երբ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետեւ ամենասկզբից գործընթացում եղել եմ»,– ասում է նա եւ հավելում. «Ես ցնցված եմ Լուիզա Ներսիյանի խաղով: Լուիզան այն կերպարներից է, որ անգամ չենք մտածել: Երբ գրվել է սցենարը, նա միանգամից է եղել: Արմուշի հետ այնքան կերպարներ ենք խաղացել, որ, կարծես, շնչելու նման մի բան է դարձել: Կարոտել էի նրա հետ խաղալուն:  Սոնա Մաթեւոսյանը բացահայտում էր մեր համար: Նա  հենց այս նախագծով է իր առաջին քայլն արել մեծ կինոյում: Արման Սարգսյանի եւ Գրիգոր Գասպարյանի հետ հաճույքով ենք աշխատել՝ որպես ֆիլմի ռեժիսորներ»:

«Իրավունք»-ի  հնչեցրած հարցին, թե ինչ պես ստացվեց, որ ֆիլմում հնչեց հենց Պապոյանի կողմից գրված երգը՝ «Տնակ»-ը, նա պատասխանեց, որ դա եղել է ողջ աշխատանքային կազմի որոշումը:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, որը լսարանին առավել հայտնի է որպես բլոգեր: Ըստ նրա, ֆիլմում նկարահանվելու առաջարկը եղել է անսպասելի․

«Իրավունք»-ի  հարցին ի պատասխան՝ Մարիաննան ասաց, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է օդանավակայանում՝ վերադարձի թռիչքին պատրաստվելիս։

«Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»,– պատմում է նա։

Հետագայում կշարունակի՞ Մարիաննան ֆիլմերում նկարահանվել, նա ընդգծեց, որ դա կախված է բացառապես ժանրից: Ի դեպ, «Կրկին Փորձիր»  ֆիլմում նկարահանվել է նաեւ Պապոյանի աղջիկը:

Երաժշտությունից եւ Պապոյանի երաժշտական ճաշակից լավ գիտակ Աննա Թաթարյանի հարցին, թե արդյոք դժվար չէր ռոքի ջատագովին կատարել նման անհասկանալի երգ, նա երկար ծիծաղելուց հետո նշեց. «Անկեղծ շատ դժվար էր: Պահի տեկ քրտնում-սառում էի: Դա ինձնից խլեց ֆիզիկական աշխատանքին հավասարազոր ջանք»: 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ