Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Սպառողների իրավունքների պաշտպանությունը կհամապատասխանեցվի ԵՄ չափորոշիչներին

Սպառողի անկյուն

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք եւ որոշակի մոտեցումների փոփոխություն: Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաեւ՝ տնտեսավարողները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:

 

Նախարարը հայտնել է, որ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը:

 

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին:

 

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ դրույթներին վերաբերող սահմանումներն ու կարգավորումները՝ ընդգծելով, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն նախնական քննարկվել է: Հանձնաժողովի փոխնախագահը տնտեսավարողներին հորդորել է մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումը մանրամասն ծանոթանալ առաջարկվող կարգավորումներին, հանդես գալ առաջարկներով եւ դիտողություններով, եթե դրանք կլինեն:

 

Օրենսդրական նախաձեռնությանը կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքում՝ այս հղմամբ: 

 

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ