Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց

Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը

Ախ կանայք

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Նյու Յորքում կնախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը. սա համընկնում է ԱՄՆ-ի կողմից Խորհրդի նախագահության ստանձնման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ ըստ առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության՝ սա նման առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ առաջին տիկինը կնախագահի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի մասնակիցները կքննարկեն կրթությունը, տեխնոլոգիաները, խաղաղությունը և անվտանգությունը։

Նիստի խորագիրն է «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը հակամարտության ժամանակ»։

Մելանյա Թրամփը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ենթադրաբար առևանգված ուկրաինացի երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման հանդեպ։ Փետրվարի 12-ին նրա գրասենյակը հայտարարել էր, որ Մելանյա Թրամփի օգնությամբ հինգ ուկրաինացի երեխա և 1 ռուս երեխա վերադարձվել են իրենց ծնողներին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ