Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«-46°C» ձմեռային փառատոնը հետաձգվել է՝ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված

Սպորտ

Շիրակի մարզի Ամասիա համայնքում փետրվարի 28-ին նախատեսված «-46°C» ձմեռային փառատոնը եղանակային անբարենպաստ պայմաններով և ուժեղ ձնաբքով պայմանավորված հետաձգվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մասնակիցների ու հյուրերի անվտանգությունից և հարմարավետությունից։

Կազմակերպիչները նշում են, որ Ամասիայում դեռ առատ ձյուն կա, ինչը թույլ կտա մարտին ևս միասին վայելել ձմռան շունչն ու գեղեցկությունը։ Առաջիկա օրերին կազմակերպիչները հանդես կգան նոր հայտարարությամբ՝ տեղեկացնելով փառատոնի անցկացման ստույգ օրվա մասին։

Փառատոնը ժամանցային, սպորտային և մշակութային միջոցառում է, որը միավորում է ակտիվ միջավայրը, ընտանեկան ժամանցը և ազգային մշակույթը մեկ տոնական մթնոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են տարբեր սպորտային մրցույթներ ու հետաքրքիր խաղեր։ Փառատոնը տեղի է ունենալու Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ճանապարհին:

Միջոցառումն անցկացվելու է արդեն չորրորդ տարին: Այս տարի այն կանցկացվի EU-LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության և Ամասիայի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի կողմից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ