ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

Եթե ոչ առևտրային կազմակեպությունից անձը 1 ամսում 1-ից ավելի անգամ ստացել է մինչև 1 մլն դրամ, դա չի հայտարարագրվում

Տնտեսություն

Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր սահմանելու մասին որոշմանը։

 

«Եթե ոչ առևտրային կազմակեպությունից անձը ստացել է 500 հազար դրամ, նույնիսկ եթե 1 ամսվա ընթացքում ստացել է 3 անգամ, դա կարող է չհայտարարագրվել, որովհետև մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը:

 

Բայց եթե, օրինակ, ամբողջ տարվա ընթացքում մեկանգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 մլն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է:

 

Նաև կարիք չկա քաղաքացիներին տվյալ եկամուտների մասով հաշվառում վարել, որ արդյոք ամբողջ տարվա ընթացքում եկամուտների հանրագումարը գերազանցե՞լ է 1 մլն դրամը, թե՞ չէ: Ուղղակի պետք է նայել, որ եթե տվյալ գործարքը 1 մլն դրամը գերազանցել է, ապա հայտարարագրման ենթակա կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ»,-ասաց նա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ