Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. ես լքում են կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան (վիդեո)

Ներքաղաքական

Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Այս մասին Facebook–ի իր էջում  հայտարարել է Աննա Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։

Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսիու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել:

Փաստ առաջին, ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնել ենք, գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է։ Հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան, այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ հաշիվներ ունեմ դոլարային օֆշորային գոտիներում, չգիտեմ դղյակներ և այլն և այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվեհամարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կագումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից և եկամուտային հարկի վերադարձից կուտակված գումար»։
Տեսանյութը ստորև

https://youtu.be/mTRNPqL_0NY?si=I-YlvHWsFZwWYVsB

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ