Անհայտ կորածների ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 000–ական դրամի աջակցությունը
ՏնտեսությունԿառավարությունն իր փետրվարի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
