Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Սպայկան» ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում

Ներքաղաքական

24News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը քաղաքական կուսակցություն է ստեղծում՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով։

 

Կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների ունենալու է ընդդիմադիր դիրքորոշում ու որոշակիորեն կապված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որն էլ, ըստ ամենայնի, հղացել է քաղաքական միավոր ստեղծելու գաղափարը։

 

Նկատենք, որ «Սպայկան»՝ ունենալով գյուղմթերքի հավաքման հարցում հսկայական փորձ, ունի նաև ձևավորված կապեր գյուղացիական հաստատությունների հետ, ինչը, հնարավոր է, որ օգնի այս քաղաքական ուժին և տանի հենց ՔՊ-ի ձայները, որոնք բավական շատ են հենց մեր բնակչության գյուղաբնակ հատվածներում։

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցության գրանցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ 24News-ը փորձեց կապ հաստատել «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ