Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով

Ներքաղաքական

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխել տնային կալանքով։

Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել, բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։

Հիշեցնենք, որ «Բագրատ սրբազանի եւ 17 արդարների գործով»՝ նրան եւս մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ