Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ինտերում» մտափոխվե՞լ են.Մխիթարյանը կարող է լքել ակումբը այս ամռանը

Սպորտ

Իտալական Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին։ Մինչ այս իտալական պարբերականները հղում անելով սեփական աղբյուրներին պնդում էինզ որ հայ ֆուտբոլիստին կառաջարկվի մեկ տարվա պայմանագիր արդեն նոր պայմաններով։ Սակայնզ հավանականությունը մեծ է, որ  Մխիթարյանը հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների հետ կավարտի ելույթները միլանյան թիմում։ Մասնավորապես, Էնդի Դիուֆը և Դավիդե Ֆրատեզին ավելի մոտ են հեռանալուն, քան մնալուն։ Մեծ հարցականի տակ է նաև Նիկոլո Բարելայի ապագան։

Ըստ Gazzetta dello Sport-ի և FCInterNews-ի՝ «Սան Սիրոյի» ղեկավարությունն արդեն որոշել է չերկարաձգել Ֆրանչեսկո Աչերբիի, Մատեո Դարմիանի և Ստեֆան դե Վրեյի պայմանագրերը։ Պաշտպանությունից կարող է հեռանալ նաև Դենզել Դումֆրիսը։

Փոփոխություններ կլինեն նաև դարպասային գծում. Յան Սոմերի կարիերան Ա Սերիայում մոտենում է տրամաբանական ավարտին, իսկ «Ինտերն» արդեն իսկ գտել է նոր թեկնածու ի դեմս «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարի։

​Մարկուս Թյուրամը նույնպես կարող է հավաքել ճամպրուկները։ Պատճառն այն է, որ Կրիստիան Կիվուն «Ինտերի» մեծահասակների թիմում հնարավորություն է տվել պատանի Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյին, ով իր փայլուն խաղով շատ արագ ստվերում է թողել ֆրանսիացի հարձակվողին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ