Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու սպասվելիք դիմակայությունները

Սպորտ

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ անցումային խաղերը, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները:

Անցումային խաղերի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Նյուքասլը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բուդյո-Գլիմտը», Լևերկուզենի «Բայերը», ՊՍԺ-ն, «Գալաթասարայը», Մադրիդի «Ռեալն» ու «Ատալանտան»:

Ավելի վաղ ընդհանուր փուլի արդյունքներով միանգամից 1/8 եզրափակիչ էին դուրս եկել «Բարսելոնան», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»: 

Մրցաշարի նոր ձևաչափով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնի են 1/8 եզրափակիչի հավանական զույգերը.

  • ՊՍԺ — «Բարսելոնա» / «Չելսի»
  • «Գալաթասարայ» — «Լիվերպուլ» / «Տոտենհեմ»
  • «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» / «Մանչեսթեր Սիթի»
  • «Ատալանտա» — «Արսենալ» / «Բավարիա»
  • «Նյուքասլ» — «Չելսի» / «Բարսելոնա»
  • «Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» / «Լիվերպուլ»
  • «Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի» / «Սպորտինգ»
  • «Բայեր» — «Բավարիա» / «Արսենալ»

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 27-ին: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ