Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՏՐԱՆՋԱ. ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ

Սպորտ

Բուլղարիայում շարունակվող Բռնցքամարտի Ստրանջայի 77֊րդ հեղինակավոր միջազգային մրցաշարում երեկ փետրվարի 25֊ին Կանանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, հանդես գալով 51 կգ քաշային կարգում, պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովիին։ Իսկ Աշխարհի փոխչեմպիոն, Փարիզի ՕԽ մասնակից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, ցավոք անհաջող մեկնարկեց այս մրցաշարում, +90 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկը մենամարտեց Գերմանիայի ներկայացուցիչ Պուտիլովի հետ ու պարտվեց միավորներով։ Չալոյանը միայն երրորդ ռաունդում փորձեց կորցրածը հետ բերել, բայց միավորների տարբերությունը ակնհայտ էր ու թերևս իրավիճակը հնարավոր կլիներ շտկել միայն նոկաուտով կամ մի քանի նոկդաուններով, ինչը մնացած 3 րոպեների ընթացքում նրան չհաջողվեց։ Ցավոք, 60 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ, իր երկրորդ մենամարտում պարտվեց ամերիկացի մրցակցին, պարտություն կրեց նաև ԷԼԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ 65 կգ քաշային կարգում, նրա մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչն էր։

Այսօր փետրվարի 26-ին, Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ 65կգ, սա նրա առաջին մենամարտն է լինելու և ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 51 կգ։ Հաջողություն մեր մարզիկներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ