Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով

Եղանակ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ն ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 26-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։  

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

 

Երևան քաղաքում`

Փետրվարի 26-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18°C (2016 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.8°C (1972 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.8°C

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ