Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic Ուշակով. Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ)

«Փաստ». Վրաստան–Հայաստանսահմանը վերածվում է «լուծումների շուկայի»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վրաստան–Հայաստան սահմանին ստեղծված իրավիճակը, որը փետրվարի 12-ից ի վեր լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել հայկական բիզնեսին, աստիճանաբար դուրս է գալիս սովորական մաքսային կամ լոգիստիկ բարդության շրջանակներից։ Հարյուրից ավելի բեռնատարներ՝ փայտանյութով, հեղուկ գազով և ածուխով բեռնված, շարունակում են մնալ փաստացի արգելափակված վիճակում՝ վտանգի տակ դնելով ներքին շուկայի գների կայունությունը և մատակարարումները։

«Փաստի» տեղեկություններով, վերջին օրերին մի շարք հայ գործարարների հետ կապ են հաստատել վրացական վերնախավի առանձին ներկայացուցիչներ, այդ թվում` Իվանիշվիլիի մերձավոր շրջանակների ներկայացուցիչներ՝ առաջարկելով տարբեր «լուծումներ» սահմանին առաջացած խնդիրների շուրջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը ոչ պաշտոնական միջամտությունների, արագացված անցումների և անհատական պայմանավորվածությունների հնարավորությունների մասին է։ Գործարարներին ակնարկվում է, որ խնդիրը կարող է կարգավորվել ոչ թե միջպետական բանակցությունների, այլ կոնկրետ շփումների և համապատասխան «ճկունության» միջոցով։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա գործ ունենք վտանգավոր նախադեպի հետ. սահմանը վերածվում է ազդեցության և լոբբիստական ռեսուրսների բաշխման գործիքի, բիզնեսի համար ստեղծվում է անհավասար մրցակցային միջավայր, իսկ պետական մակարդակով չլուծված հարցերը տեղափոխվում են կուլիսային դաշտ։ Սա հարված է ոչ միայն առանձին ընկերությունների շահերին, այլ նաև տարածաշրջանային տնտեսական կայունությանը։

Հայկական կառավարության կողմից հստակ արձագանքի բացակայությունը խորացնում է անորոշությունը։ Բիզնեսը չի կարող երկարաժամկետ պլանավորում իրականացնել այն պայմաններում, երբ սահմանը կախված է ոչ թե կանոններից, այլ հարաբերություններից։ Սա արդեն ներդրումային միջավայրի, իրավական կանխատեսելիության և տնտեսական անվտանգության հարց է։ Եթե սահմանը վերածվում է «լուծումների շուկայի», ապա դա վտանգավոր է երկու երկրների համար էլ։ Հարցը պահանջում է համակարգային և պատասխանատու արձագանք՝ թե՛ Երևանից, թե՛ Թբիլիսիից, քանի դեռ ստվերային մեխանիզմները չեն դարձել կանոն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ