Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Թուրքիայի կողմից մեր առջեւ դրված յոթ նախապայմաններից երեքը հայտնի են. Մելքոնյան

Ներքաղաքական

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գնահատմամբ՝ առաջին նոր սպառնալիքը` Թուրքիայի կողմից ուղղված մեզ, Արցախն էր՝ իր տարածքային խնդիրներով՝ Արցախի անկախությունից սկսած։

— Տեսնում ենք, որ այդ սպառնալիքը Թուրքիան այսօր լուծել է․ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ միայն տարատեսակ գործընթացներ տապալելով՝ 2020 թվականի պատերազմի հանգրվանին են բերել Հայաստանի Հանրապետությունը, այլեւ հիմա ամեն կերպ պետական հռետորաբանության մեջ «Արցախ» հասկացությունը լիովին ջնջում են, ինչը թուրքական հստակ սպառնալիքի եւ Հայաստանի կողմից դրան հաշտվելու ու նպաստելու դրսեւորում է։ Հաջորդ խնդիրը Թուրքիայի դիրքորոշումն է մեր պետական, ազգային սիմվոլիկայի նկատմամբ։ Սկսած 1992 թ․-ից՝ Թուրքիայի կողմից մեր առջեւ դրված յոթ նախապայմաններից երեքը հայտնի են։ Յոթ նախապայմանների մեջ մտնում էր ազգային, պետական սիմվոլիկայից հրաժարվելը, մասնավորապես՝ Արարատ լեռից, Անկախության հռչակագրից, զինանշանից եւ այլն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ