Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ցիկլոն է ներթափանցում. ձյուն է սպասվում, որոշ շրջաններում՝ առատ տեղումներ

Եղանակ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

 

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ