Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՏՐԱՆՋԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Սպորտ

Բուլղարիայում շարունակվող Բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարում, այսօր փետրվարի 25-ին Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Մենամարտեր կունենան կանանց հավաքականի կաշվե ձեռնոցի մարզուհիներ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 51 կգ և ԷԼԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ 65 կգ: Իսկ տղամարդկանց հավաքականից պայքարի մեջ կմտնեն ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ 60 կգ և ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ 90+ կգ։Հաջողություն մեր մարզիկներին։

Նշենք, որ երեկ A կարգի միջազգային մրցաշարի կեսօրի մրցահերթում ռինգ դուրս եկավ Հայաստանի նորընծա չեմպիոն Ժիրայր Սարգսյանը 55 կգ քաշային կարգում, որը ցավոք միավորներով պարտվեց ադրբեջանցի Զիդան Հունբաթովին։ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից հաղթանակներ են տոնել Ռուդոլֆ Գարբոյանը 50 կգ, Հարություն Հակոբկոխյանը 70 կգ, Արթուր Բազեյանը 60կգ, Միքայել Միքայելյանը 75 կգ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ