Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic Ուշակով. Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ)

«Հրապարակ». ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն Աննա Վարդապետյանի նկատմամբ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։

ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։

Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նա ե՛ւ գլխավոր դատախազ է, ե՛ւ Քննչական կոմիտեի ղեկավար, ե՛ւ ՆԳ նախարար, ե՛ւ ԱԱԾ տնօրեն։

Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ