ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ

«Հրապարակ». ՀՀԿ-ն ակտիվ վերադասավորումների մեջ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մաս­նակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։

Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաեւ նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչեւ համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում:

Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Մինչեւ համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին:

Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն` մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին` ՔՊ-ին հաղթելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ