Ուկրաինայից ԵՄ փախստական կանանցից չորսից մեկը ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության. FRA
ՄիջազգայինՈւկրաինայից ԵՄ փախստական կանայք ապրում են դժոխքում. պատերազմի սկզբից ի վեր յուրաքանչյուր չորսից մեկը ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության։ Այս մասին ասվում է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության (FRA) ուսումնասիրության մեջ։
Տուժածների 62%-ը բռնության է ենթարկվել ԵՄ երկրներում, իսկ ևս 9%-ը՝ փախչելիս։ Կանանց կեսից ավելին հայտնել է սեռական ոտնձգությունների մասին, իսկ 54%-ը՝ ագրեսիայի ենթարկվել հասարակական վայրերում՝ ուկրաիներենի պատճառով։
Պատերազմի սկզբից ի վեր մոտ 2.5 միլիոն ուկրաինացի կին ժամանակավոր պաշտպանություն է ստացել ԵՄ երկրներում։
«Սարսափելի վիճակագրություն», - մեկնաբանել են ուկրաինական լրատվամիջոցները։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

