Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժպ-ն կրոնական հարցերով չի՞ զբաղվում
Թեմա«Իրավունք»-ը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ ՊԱՐԳԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՑ փորձեց մեկնաբանություն ստանալ՝ Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց ժողովի արդյունքում ընդունված հայտարարության վերաբերյալ:
Ճշտելուց հետո, թե ինչ հարցով ենք զանգահարել (դժվար թե Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ԺՊ-ին լրագրողը զանգահարեր, օրինակ, կենսաբանության գենետիկ մուտացիաների, քիմիական ռեակցիաների հավասարեցման կամ ֆիզիկայի քվանտային մեխանիկայի խնդիրների վերաբերյալ), ի զարմանս մեզ՝ այսպես արձագանքեց ԵՊՀ Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի երկարամյա դոցենտ Բարսեղյանը. «Չէ, ես այդ հարցերով չեմ զբաղվում»:
Մեր ճշտող հարցին, թե հաստա՞տ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարն է, հարցին հարցով պատասխանեց. «Հա, ի՞նչ անենք, ուղղակի, հարցազրույց չեմ տալիս էդ հարցերով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
