Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել Արսինե Նավասարդյանի որդուն սպանելուց առաջ

Քրեական

Armlur.am-ը գրում է․

 

Փետրվարի 16-ին Զովունիում հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։

 

Մասնավորապես, դերասանուհու որդու դեպքը սկսել է չնչին նկատողությունից։

 

Դերասանուհու որդին՝ Ռուբենը, մի քանի ընկերների հետ գնացել է Զովունիում գտնվող սննդի կետ ընդմիջման, որտեղ նկատել են, որ սննդի կետում գտնվող անձանցից մեկը մի տարեց տղամարդու ծաղրանքի է ենթարկում։

 

Նկատողություն են արել թե, ինչո՞ւ եք նման կերպ խոսում տղամարդու հետ, ինչից սկսվել է թեժ լեզվակռիվ, հայհոյանքներ, որից հետո ծեծի են ենթարկում Արմեն Զաքարյանին։ Արդյունքում Զաքարյանը վերցնում է զենքն ու իրեն ծեծի ենթարկող անձանց փորձում սաստել, և հնչում է կրակոց։

 

«Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից վիրավորում է ստանում դերասանուհու որդին՝ Ռուբենը։ Պարզվում է, որ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Զաքարյանը, ով փորձել էր փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։ Նա ձերբակալվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։

 

Հանցագործությունը նա կատարել էր իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։ Դեպքից երեք օր անց՝ փետրվարի 19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, 31-ամյա Ռուբեն Գ.-ն մահացավ։ Արմեն Զաքարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։

https://youtu.be/-2sSJDt97NY?si=U6N0n3BNdh490s3q

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ