Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Ոստիկանները հայտնաբերել են անձանց, ովքեր կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ

Քրեական

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ, հավանաբար, զբաղվում են պոռնկությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Չարենց փողոցի հասցեներից մեկում գործում է մերսման սրահ, որը հատուկ անվանում չունի և իրենց գործողությունը տարածում են սոցիալական ցանցի միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է  մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ․-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ․-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ