Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

600 հազար դրամի վնաս․ ոստիկանությունը բացահայտել է էլեկտրոմոպեդի գողությունը

Քրեական

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600 000 դրամի վնաս։

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ: Նրանք Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և գողոնով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին:

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թ. սեպտեմբերին գրանցված գողությունները նույնպես նրանք են կատարել. սեպտեմբերի 15-ին գողացել էին «Հոնդա» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ։

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ