Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Մեկ տոննա կոկաինի գործով դատական նիստը չկայացավ մեղադրյալների չներկայանալու պատճառով

Իրավական

Մեկ տոննա ապօրինի կոկաին ներմուծելու գործով այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում նիստ էր նշանակված, սակայն այն չկայացավ, քանի որ դատական նիստին ներկայացել էր միայն հանրային մեղադրողը:

Հանրային մեղադրողը դիրքորոշում հայտնեց և նշեց, որ պաշտպանների չներկայանալը անհարգելի  է և միջնորդեց, որ հաջորդ դատական նիստին մեղադրյալ Մելիտա Ղազարյանին հարկադրաբար ներկայացնեն դատարան:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին ժամը` 16:30-ին:

Հիշեցնենք, որ ապօրինի ճանապարհով Հայաստան նորմուծված մոտ 1 տոննա կոկաին ներմուծելու գործը  2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Գործով դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն է:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանը, նույն ընկերության գնումների եւ ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, Սամվել Գալուստյանը և Գագիկ Բադալյանը մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով կոկաին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ