Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Մշակութային

Կյանքից հեռացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծարելի խորհրդանիշը՝ Ակադեմիական երգեցողության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՕԼԳԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԳԱԲԱՅԱՆԸ։

Նա հայ օպերային արվեստի բարձունքը գագաթում անփոխարինելի պահող մարմնացում էր։ Բեմական կյանքին զուգահեռ ու հատկապես դրանից հետո Օլգա Գաբայանի տաղանդն արտահայտվել է մանկավարժական գործում։ Երևանյան կոնսերվատորիայում տասնյակ տարիների նվիրումը նրա համար ապրեցնող ուժ էր, իսկ սաների հաջողությունները մասնագիտական աշխատանքի, վեհանձն «Գաբայանական դպրոցի» ամենախոսուն վկայությունն էր։

«Հարազատ ամբիոնում առանձնահատուկ էր սերն ու հարգանքը այսպիսի ավագի հանդեպ․ օրեր առաջ՝ փետրվարի 16-ին Ակադեմիական երգեցողություն ամբիոնի լավագույնների հաշվետու համերգը նվիրված էր սիրելի Ուսուցչին, հոբելյանի առթիվ նրան էր շնորհել կոնսերվատորիայի պատվավոր մեդալը։ Իր ծննդյան օրը նա վերջին անգամ էր ոտք դնելու հարազատ դասարան․․․

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Օլգա Գաբայանի հարազատներին, բոլոր տարիների սաներին, գործընկերներին ու արվեստի երկրպագուներին։

Սիրելի Օլգա Գաբայանի հրաժեշտի, հուղարկավորության մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրապարակած հայտարարության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ