Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց ժողովրդի նկատմամբ հաղթանակի շանսերը մնում են

Վերլուծություն

Հարցազրույց սոցիոլոգ, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի հետ

 

– Սոցհարցումները հանրային տրամադրությունների չափիչ են: Թվում էր, թե «ժողովրդավարության լուսատու» դառնալով՝ Հայաստանը մշտապես կօգտագործի այդ գործիքը, սակայն այդպես չեղավ։ Այնուամենայնիվ, թեկուզ ինչ-որ հարցումներից, գոնե պատշաճությունը պահպանելու համար, իշխանությունը պետք է օգտվի։ Ի՞նչ հարցումներով և ի՞նչ մեթոդաբանությամբ։

– Անշուշտ, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիր ուժերը օգտագործում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Սակայն կա մի լուրջ խնդիր՝ հարցումների մեթոդաբանությունը մասնագիտորեն հասկանալու և ստացված ցուցանիշները ճիշտ մեկնաբանելու կարողությունը։ Հայաստանում գործում են հարցումներ անցկացնող մի քանի կազմակերպություններ, սակայն դրանց մի մասն է միայն տիրապետում մեթոդաբանությանը և կարողանում դրանք գրագետ կազմակերպել։ Դրանց մեջ կարելի է առանձնացնել CRRC-ը (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) և «Breavis»-ը (հանային կարծիքի ու շուկայի հետազոտության և խորհրդատվական ինստիտուտ է): Մեր «ԱՐԱՐ» հիմնադրամը հավակնում է լինել լավագույնների շարքում, սակայն մենք դեռ տասնամյա փորձ չունենք այս ոլորտում, ինչը, այլ հավասար ցուցանիշների դեպքում ամենաբարձր գնահատականի չափանիշ է համարվում։ Ցանկացած հասարակական միջավայրը բարդ է, և նրա համարժեք սոցիոլոգիական ըմբռնման համար անհրաժեշտ է փորձ։

Հայաստանում առավել  հանրահայտ են հեռախոսային հարցումները CATI-ի (Համակարգչային աջակցությամբ հեռախոսային հարցազրույց) մեթոդով, դրա հետ մեկտեղ հաճախ օգտագործվում են խառը մեթոդիկաները, երբ քանակական հարցումները համալրվում են որակականներով՝ ամենից առաջ թիրախային խմբերով, որոնք թույլ են տալիս պարզել այս կամ այն պատասխանի դրդապատճառը:

Չնայած հայ հասարակության բազմաշերտությանը և սոցիալական բազմազանությանը՝ պրոֆեսիոնալ ստանդարտները պահպանելու, ճիշտ մեթոդաբանության, ընտրանքի գրագետ կազմման պայմաններում բավական ճշգրիտ ուսումնասիրություն կարելի է կատարել։ Այսինքն՝ այնպես պետք է ընտրել պատասխանողներին, որպեսզի նրանք արտահայտեն ավելի մեծ դիտարկվող խմբերի կարծիքը: Ընտրանքի առանցքային հատկությունը ներկայացուցչականությունն է, այսինքն ամբողջ միագումարության` մեր դեպքում՝ ամբողջությամբ վերցված հասարակության, կառուցվածքն ու բնութագիրը արտացոլելու կարողությունը: Սա մասնագիտական բարդ ​​աշխատանք է, այն պահանջված է. և զարմանալի չէ, որ որոշակի խմբեր և նույնիսկ առանձին անհատներ, չունենալով գիտելիքներ, հավակնում են պատասխան տալ հանրային հարցադրումներին։ Ասենք`  հեռախոսով կամ փողոցում հարցման ենթարկեցի մի քանի մարդու. ահա և քեզ սոցիոլոգիական հետազոտություն: Իսկ թե ում և ինչպես ես հարցման ենթարկել, կարևոր չէ: Եվ նրանք հրապարակում են իրենց հարցումները, երբեմն առցանց ձևաչափով, ոչ գրագետ կազմված հարցաթերթիկներով: Ոմանց վրա սա ներգործում է, սակայն կայացած քաղաքական խաղացողները սովորաբար կարողանում են տարբերակել պրոֆեսիոնալ հետազոտությունները սիրողականներից:

– Որքան գիտեմ, սոցիոլոգիական մոտեցումները նույնպես ենթակա են փոփոխությունների, այսինքն՝ հնացած մեթոդների վրա հիմնված նույնիսկ պրոֆեսիոնալ ​​հարցումը նույնպես կարող է դառնալ ոչ այժմեական։

– Ժամանակակից հետազոտությունները հենվում են մեթոդաբանական մոտեցումների լայն սպեկտրի վրա, և դրանցից որոշները ժամանակի ընթացքում կորցնում են արդիականությունը, մյուսները վերանայվում ու թարմացվում են միջազգային փորձը հաշվի առնելով: Սակայն, չնայած մոտեցումների փոփոխականությանը, սոցիոլոգիական հետազոտությունները մնում են հասարակական կարծիքը չափելու առավել արդյունավետ գործիքը: Մեր «ԱՐԱՐ» հիմնադրամը, ինչպես արդեն ասացի, հարցումներ է անցկացնում CATI-ի մեթոդով: Ընտրանքը կազմելու համար օգտագործվում է հեռախոսահամարների պատահական հավաքածու՝ համամասնորեն բաշխված ըստ բջջային օպերատորների: Այնուհետև ընտրանքի ճշգրտման համար օգտագործվում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները հինգ հիմնական չափանիշներով՝ սեռը, տարիքը, կրթական մակարդակը, բնակավայրի տեսակը և տարածաշրջանային բաշխվածությունը, որի տակ հասկացվում է տվյալ տարածաշրջանում սոցիալական գործընթացների առանձնահատկությունը: Արդյունքում, ընտրանքի ծավալը սովորաբար կազմում է 1100-1200 հարցվող, վստահության մակարդակը՝ 95 %, իսկ առավելագույն սխալականությունը՝ ±3 %:

Քանակական հարցումներից բացի, որոշ դեպքերում օգտագործում ենք խառը մեթոդներ, որտեղ քանակական մասը լրացվում է որակական մեթոդներով, առաջին հերթին՝ թիրախային խմբերով։ Սա թույլ է տալիս համեմատել ցուցանիշները և բացատրել երևան եկած միտումների պատճառները։

– Գելափ (Gallup) ասոցիացիան օգտագործում է, որքան հայտնի է, Միացյալ Նահանգների ողջ սոցիալական բազմազանությունը ներկայացնող 1500 ամերիկյան ընտանիքների ընտրանմուշը։ Ճիշտ է, չար լեզուներն ասում են, որ միայն մեկ անգամ է նրան հաջողվել կանխատեսել նախագահական ընտրությունների արդյունքները: Սակայն կանխատեսումը և ընտրություններն ինքնին տարբեր բաներ են: Բայդենի ընտրության ժամանակ քվեարկել են ամբողջ գերեզմանատներ: Հասկանալի է, որ հանգուցյալների կարծիքը Գելափի հարցումներում հաշվի առնված չի եղել: Այսինքն, նույնիսկ ամենաառաջադեմ սոցիոլոգիան խամրում է իշխանության հնարավորությունների առաջ:

– Գոյություն չունեն հասարակական կարծիքը չափելու կատարյալ և բացարձակ ճշգրիտ մեթոդներ. ցանկացած մեթոդ ունի իր սահմանափակումներն ու վիճակագրական սխալմունքը: Պատահական ընտրական հարցումները նույնպես սխալականություն ունեն, սակայն ճիշտ մեթոդաբանության դեպքում թույլ են տալիս ստանալ արժանահավատ արդյունքներ: Ժամանակակից սոցիոլոգիայի քանակական մեթոդները հնարավորություն են տալիս չափել և համեմատել ցուցանիշները (տոկոսները, ցուցակները, վարկանիշները և այլն) և պատասխանում են «ի՞նչ և որքա՞ն» հարցերին: Դրանց են վերաբերում ընտրանքային հարցումները, ելքի հարցումները (exit-polls) և պանելային հետազոտությունները, որոնք երկարատև ժամանակի ընթացքում ուսումնասիրում են հարցվողների միևնույն խմբին (պանելներ)՝ թույլ տալով հետևել ժամանակի ընթացքում նրանց կարծիքների, վարքագծի ու բնութագրերի փոփոխություններին, վեր հանելով պատճառա-հետևանքային կապերը: Իսկ որակական մեթոդները թույլ են տալիս բացատրել «ինչո՞ւ և ինչպե՞ս», բացահայտել դրդապատճառները, իմաստները և ենթատեքստերը: Դրանք թիրախային խմբերն են, խորքային հարցազրույցները, փորձագիտական ​​հարցազրույցները և այլ ձևաչափեր:

Ժամանակակից հետազոտական ​​պրակտիկայում հաճախ օգտագործվում են խառը մեթոդներ, որտեղ քանակական բաղադրիչը տրամադրում է մեզ չափումները, իսկ որակական բաղադրիչը՝ հայտնաբերված օրինաչափությունների բացատրությունը: Այսպիսի մոտեցումը մեծացնում է արդյունքների մեկնաբանելիությունը և նվազեցնում կանխատեսումների ժամանակ սխալի ռիսկը: Պատահական հարցումների ճշգրտությունը բարձրացնելու համար կիրառվում են բավական բարդ վիճակագրական գործիքներ, բայց չարչարանքն արժե դրան. սխալի հավանականությունը նվազում է մինչև ±2–3 %՝ 95 % վստահության մակարդակի պարագայում, որը համարվում է այդ բնագավառի միջազգային ստանդարտ:

– Վերջին ժամանակներս մենք ունեցանք երկու խոշոր ընտրական իրադարձություն՝ ընտրությունները Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, և Վաղարշապատում, որի տարածքում գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պարտվելով Գյումրիում՝  իշխանությունը արձագանքեց հեղափոխական ժողովրդավարության ավանդույթներին համապատասխան՝ բանտ նստեցրին քաղաքապետին։ Վաղարշապատում իշխանությունը հաղթեց։ Դուք հետևո՞ւմ էիք այս ընտրություններին։

– Արդեն երեք տարի է, ինչ մենք եռամսյակային դիտարկումներ ենք անցկացնում հասարակական-քաղաքական թեմատիկայով և անվտանգության հարցերի վերաբերյալ: Գյումրիում նախընտրական հետազոտություններ չենք կատարել, իսկ Վաղարշապատում, այո՛, ընտրություններից մոտավորապես երկու ամիս առաջ: Դա աշխատանքային, ոչ հրապարակային հետազոտություն էր, որի նպատակը մեթոդաբանական էր՝ ստուգել գործիքները և ստուգել կանխատեսման ճշգրտությունը: Այս «փորձարկման» արդյունքները գրեթե համընկան ընտրությունների արդյունքների հետ. շեղումը 3 %-ի սահմաններում էր, ինչը համարվում է համապատասխանության լավ ցուցանիշ: Եվ սա՝ չնայած սոցիոլոգիական հետազոտությունների շուկայում երկարատև փորձի բացակայությանը:

– Հասկանալի է, որ իշխանությունը ընտրությունների ժամանակ որոշակի տեխնոլոգիաներ է կիրառում։ Դրանք  են՝ վարչական ռեսուրսները, ընտրողների վրա անմիջական ճնշումը, լույսի անջատումները, բռնաճնշումները, կեղծիքները և այլն։ Եթե Ամերիկայում քվեարկում են գերեզմանները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում այստեղ։ Հնարավո՞ր է սա ինչ-որ կերպ հաշվի առնել։

– Վարչական ռեսուրսները ամբողջովին հաշվարկելը չափազանց բարդ է. այն չի ամրագրվում հարցումներով և հրապարակային վիճակագրություն չունի: Սակայն, քաղաքական սոցիոլոգիայում կան անուղղակի չափանիշներ, որոնք թույլ են տալիս գնահատել դրա ազդեցությունը՝ մոբիլիզացիայի մակարդակը, ճնշման ինտենսիվությունը, ենթակառուցվածքներին հասանելիությունը, ինչպես նաև ուժային կառույցների պատրաստակամությունը՝ մասնակցելու արշավին: Այս փուլում վարչական ռեսուրսների վերաբերյալ ճշգրիտ թվեր տրամադրելը վաղաժամ է. մինչև ընտրությունները ժամանակ կա, և ռեժիմը դեռևս չի հասել ճնշման գործիքների կիրառման գագաթնակետին: Այնուամենայնիվ, առանձին ​​ահազանգերի ու դեպքերի հիման վրա արդեն կարելի է ենթադրել, որ վարչական ռեսուրսը էական դեր կխաղա վերջնարդյունքի ընդհանուր դասավորվածության մեջ:

– Ընտրություններին մասնակցում են հիմնական ընտրազանգվածը և չկողմնորոշված ​​«ճահիճը»։ Կարծիք կա, որ հենց «ճահճի» հետ էլ պետք է աշխատել։ Որքանո՞վ են մշակված մեր տեխնոլոգիաները «ճահճի» հետ աշխատելու համար։ Ինչի՞ն են նրանք արձագանքում։ Ծրագրի՞ն,  անհատի՞ն։

– Առաջիկա ընտրություններում առանցքային գործոնը կլինեն ոչ թե կողմնակիցների միջուկը, այլ չկողմնորոշվածները՝ այդ նույն «ճահիճը»։ Մեր դիտարկումներով՝ նրանց բաժինը կարող է հասնել ընտրողների մոտ 50 %-ի։ Բարձր մասնակցության դեպքում այս խումբը կարող է արմատապես փոխել ձայների բաշխումը։ Ընդդիմության աշխատանքը «ճահճի» հետ պատմականորեն թույլ է. իշխանությունները հաղթել են համազգային ընտրություններում հենց չկողմնորոշվածներին ավելի արդյունավետ մոբիլիզացնելու հաշվին։ Տեղական ընտրություններում ընդդիմությունն ավելի լավ արդյունքներ է ցույց տվել, բայց դրանից հետո սկսվել են բռնաճնշումներն ու կալանավորումները, որոնք նվազեցրել են հաղթանակների ազդեցությունը։ Կարևոր է հասկանալ հոգեբանական ֆոնը. իշխանությունը փոխելու անհաջող փորձերից հետո հասարակության մեջ կուտակվել են հիասթափության մի քանի ալիքներ։ Սա ձևավորել է պասսիվ, բացասական վերաբերմունք քաղաքականության և քաղաքական գործիչների նկատմամբ ամբողջությամբ վերցված։ Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդրիյարը այս վիճակն անվանել է «լռությունը՝ որպես բողոքի ձև»։

– Սենք արդյոք ունե՞նք մի մարդու կերպար, որը կարող է համախմբել հասարակությանը։ Եվ ինչպիսի՞ն պետք է լինի այդ կերպարը։ Որոշակի ընտրական խմբերի համար Փաշինյանը, անշուշտ, հնացած է. նա ցածր դասից է, չի պահում իր խոսքը, շատ է ուտում և այլն։ Այս կերպարն ունի և՛ պատմական, և՛ գրական նկարագրություն։ Ի՞նչ կարելի է նրան հակադրել։

– Դժբախտաբար, հայերը, ինչպես դա հատուկ է մեզ, փնտրում են փրկիչ առաջնորդի։ Հաշվի առնելով երկրի խնդիրների ծավալները և դրանց լուծման անհնարինության զգացումը՝ բնակչության մեծամասնությունը սպասում է մի անձնավորության, որն ունակ է երկիրը դուրս բերելու ճգնաժամից։ Մեր հետազոտությունների մեջ «Ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդը» հարցին պատասխանողները ամենից հաճախ նշում են հայրենասիրությունը, խիզախությունը, ուժը։ Պրոֆեսիոնալիզմը երկրորդ պլան է մղված։ Այսինքն՝ անձնական որակները և հերոսի խորհրդանշական դերը հասարակության համար ավելի բարձր են գնահատվում, քան կառավարչական և տեխնիկական հմտությունները։ Ուժը ցանկացած քաղաքական առաջնորդի համար առանցքային գործոնն է, լինի դա ընտրություն, թե հեղինակության ձևավորում։ Այդ ուժը կարող է լինել բազմակողմանի՝ վարչական, ֆինանսական, միջազգային, իր թիմի ռեսուրսներով պայմանավորված, հարուստ կենսագրությամբ, հաղթահարած դժվարություններով, համաշխարհային ճանաչմամբ։ Այս պայմաններում կրթված մերիտոկրատի հաջողությունը կանխատեսելը դժվար է։ Առանցքայինը մնում է հանրության կողմից ուժի ընկալումը՝ որպես վստահություն և հեղինակություն ձևավորող։ Ուժը ենթադրում է եթե ոչ ուղղամտություն, ապա հավատարմություն հայտարարված ուղուն։ Ինչը չունի Փաշինյանը, բայց փոխարենը նա հատկապես լավ է զգում հասարակական բնազդներն ու թաքնված դրդապատճառները և իր կերպարն ու քաղաքական թեզիսները ուղղում է այդ ընկալմանը համապատասխան։

Չնայած նրան, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է, բայց նա այնուամենայնիվ բավական արդյունավետ կերպով իր ձեռքում է պահում վարչական և ուժային ռեսուրսները։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ նա ի վիճակի է հաղթել ցանկացած ընտրություններում։ Եվ հնարավո՞ր է այնպես անել, որ ընտրությունները թափանցիկ լինեն։ Թեկուզ սոցիոլոգիայում թույլատրելի սխալի մակարդակում, ինչը, ընդհանուր առմամբ,  ֆանտաստիկ է թվում։

 -Ընտրությունների թափանցիկությունը ընդդիմության հոգսն է, ոչ թե իշխանության։ Հազվագյուտ դեպքերում, իր վրա վստահ լինելով, իշխանությունը կարող է գնալ թափանցիկ ընտրությունների։ Սոցիոլոգիայի համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է 2018 թվականի համեմատ, բայց 2023 թվականի համեմատ նվազումը այնքան էլ զգալի չէ։ Քաղաքական սոցիոլոգիայում տարբերակվում են մի քանի ցուցանիշներ, դրանցից մեկը ընտրական վարկանիշն է՝ դա մոտակա պայմանական ընտրություններում թեկնածուի օգտին քվեարկելու պատրաստակամությունն է։ Այստեղ Փաշինյանը հավաքում է մոտ 20-25 %, երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի շարժումն է՝ 10-13 %։ Այս ցուցանիշները ստացված են վերջին մի քանի հետազոտությունների հիման վրա։ Ներկայիս վարկանիշը Փաշինյանին ապահովում է համեմատաբար բարձր ընտրական դիրքեր, բայց ընդդիմության հնարավորություններն էլ չպետք է թերագնահատել. ակտիվ ու վճռական քարոզարշավները կարող են փոխել պատկերը։ Միևնույն ժամանակ, իշխող ուժի հաղթելու հնարավորությունները իր վարչական և ուժային ռեսուրսներով խիստ էական են։

Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը, Երևան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված